Արևմուտքը ցանկանում է ոչնչացնել ամեն ինչ ռուսական. Մեդվեդև
ՄիջազգայինԱրևմուտքը ցանկանում է ոչնչացնել ամեն ինչ ռուսական, ասում է Դեմիտրի Մեդվեդևը։
«Մենք ապրում ենք աննախադեպ ճնշման տակ։ Բայց սա միայն տնտեսական ճնշում չէ, սա նաև տեղեկատվական ճնշում է, և այն համակարգված է և շատ, շատ ակտիվ։ Եթե կուզեք, նրանց լեզվով ասած՝ սա մեր երկրի դեմ հիբրիդային պատերազմի տարր է։
Միգուցե մեր հակառակորդները նախկինում այդքան կարևորություն չէին տալիս դրան, բայց հիմա նրանք ակտիվորեն շահագործում են այն։ Սրանք լիովին ակնհայտ, բայց միևնույն ժամանակ զարմանալի փորձեր են «չեղարկելու» մեր մշակույթը։ Ոչնչացնել ամեն ինչ ռուսական՝ բառի լայն իմաստով, թե՛ ռուսական, թե՛ բազմազգ՝ ռուսական։
Ժամանակակից աշխարհի պատմության մեջ երբեք որևէ երկիր չի ենթարկվել նման ծավալի անօրինական սահմանափակումների։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը զարգանա նույնիսկ այս պայմաններում։ Եվ մեր քաղաքացիները ունենան կյանքի պատշաճ որակ։ Մենք փորձում ենք դա անել, քանի որ երկիրը զարգանում է»։
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/68325

