Իրանական «Շահեդ»–ը ոչնչացրել է ԱՄՆ կարեւորագույն վաղ նախազգուշացման ռադարային եւս մեկ կայան
ՄիջազգայինԻրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքը հարվածել է Բահրեյնի Ջաբալ ալ-Դուխան շրջանում գտնվող ԱՄՆ վաղ նախազգուշացման ռադարային կայանին։
Խոսքը այն կարեւորագույն կայանքներից մեկի մասին է, որոնք ոչ միայն հայտնաբերում են հակառակորդի հարվածները (հրթիռ, ինքնաթիռ ու այլն) թռիչքի վաղ փուլում, այլ նաւե կարգավորում են սեփական հարվածող տեխնիկայի աշխատաբքը հակառակորդի տարածքում: Ընդ որում, սրանք գերթանկարժեք սարքավորումներ են, որոնց փոխարի նումը երկար ժամանակ է պահանջում:
Իրանն արդեն խոցել է ամերիկյան նման մի քանի համակարգեր` էապես «կուրացնելով» ԱՄՆ–ին: Ամերիկացիների համար ամենածանրը, երեւի, այն է, որ այդ գերքանկարժեք համակարգերը ոչնչացվում է «կոպեկանոց» անօդաչուներով:

