Ընդդիմությունը որոշել է վերցնել մանդատները․ ArmLur. am

Ներքաղաքական

ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ընդդիմադիր ուժերը, կարծես, վերջնական որոշում են կայացրել և պատրաստվում են վերցնել իրենց պատգամավորական մանդատները՝ մտնելով Ազգային ժողով։

Ըստ տեղեկությունների՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ներքաղաքական քննարկումներն ավարտվել են հստակ եզրակացությամբ․ ընդդիմությունը հրաժարվում է խորհրդարանից դուրս պայքարի տարբերակից և ընտրում է քաղաքական պայքարը հենց Ազգային ժողովի ամբիոնից։

Ավելին, ընտրությունների վերահաշվարկի արդյունքներից հետո արդեն գրեթե կասկած չի մնում, որ ԲՀԿ-ն հաղթահարել է օրենքով սահմանված 4 տոկոսի շեմը։ Սա նշանակում է, որ նոր խորհրդարանում ներկայացված կլինեն ոչ թե երկու, այլ երեք ընդդիմադիր ուժեր, ինչը էապես փոխում է ուժերի հարաբերակցությունը քաղաքական դաշտում։

 

ArmLur.am-ի աղբյուրների գնահատմամբ՝ ընդդիմադիր ճամբարում գերակշռել է այն մոտեցումը, որ մանդատներից հրաժարվելը կարող էր քաղաքական դաշտը թողնել միակողմանի վերահսկողության ներքո, մինչդեռ խորհրդարան մտնելը հնարավորություն կտա իշխանություններին հակակշռելու, վերահսկողական գործիքներ կիրառելու և ընդդիմադիր օրակարգը ներսից առաջ մղելու համար։

 

Մնում է սպասել ընդդիմադիր ուժերի պաշտոնական հայտարարություններին, որոնք վերջնականապես կպարզեն՝ արդյոք խորհրդարան գնալու որոշումն արդեն անշրջելի է դարձել։

 

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան»-ի և «Հայաստան» դաշինքի անդամներն արդեն հայտարաել են, որ սպասում են հունիսի 14-ի ԿԸՀ վերահաշվարկի ամփոփմանը:

 

Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1567946/

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում