«Ժողովուրդ». Ինչ է լինելու Գյումրիի հետ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրիում կառավարման ճգնաժամը գնալով խորանում է։
Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո քաղաքի ղեկավարումը փաստացի փոխանցվել է նրա փեսային՝ Ավետիս Առաքելյանին։
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ Գյումրիում հնարավորինս արագ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։
Armlur.am-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները դեռևս չեն հստակեցրել ընտրությունների անցկացման ժամկետները, սակայն հակված են Գյումրու քաղաքապետի պաշտոնում կրկին առաջադրել Սարիկ Մինասյանին։
Ի դեպ, Սարիկ Մինասյանը նույնպես պատրաստվում է ստանձնել պատգամավորական մանդատը և ժամանակավորապես աշխատել Ազգային ժողովում, մինչև իշխանությունները վերջնական որոշում կայացնեն արտահերթ ընտրությունների վերաբերյալ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68300

