The Guardian. Տաս եվրոպացուց միայն մեկը ԱՄՆ-ին համարում է դաշնակից
ՄիջազգայինThe Guardian-ի գնահատմամբ, յուրաքանչյուր տաս եվրոպացուց մեկը ԱՄՆ-ն համարում է դաշնակից։
Ըստ Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհրդի (ECFR) կողմից ԵՄ 15 երկրներում անցկացված հարցման՝ հարցվածների միայն 11%-ն է ԱՄՆ-ն համարում դաշնակից։ Սա խոշոր անկում է 2024 թվականի նոյեմբերի 22%-ի համեմատ։ Եվրոպացիները վստահ չեն, թե արդյոք ԱՄՆ-ն կգա՞ իրենց օգնության, եթե հարձակման ենթարկվեն։
Հետևաբար, նշում է թերթը, պաշտպանության հարցերում եվրոպական անկախության պահանջարկը աճում է։
«Սա հնարավորություն է ստեղծել եվրոպացի առաջնորդների համար՝ ավելի արագ և վճռականորեն գործելու անվտանգության հարցերում», - նշվում է ուսումնասիրության մեջ։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68270

