Թրամփ. Իրանը չափազանց երկար ձգեց .բանակցությունները, և հիմա նրանք կվճարեն դրա գինը
ՄիջազգայինԹրամփի հայտարարությամբ` Իրանը չափազանց երկար ձգեց գործարքի շուրջ բանակցությունները, և հիմա նրանք կվճարեն դրա գինը։
«Թեհրանը միայն խոսքեր է ասում և ոչ մի գործողություն։ Նրանք չափազանց երկար են հետաձգել իրենց համար լավ գործարքի կնքումը, և հիմա նրանք կվճարեն դրա գինը», - գրել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև կրկին պնդել է, որ իրանական բանակը անկման մեջ է, և որ Իրանը, իբր, պարտություն է կրել։
«Իրանական բանակը լիակատար խառնաշփոթի մեջ է։ Դրանց մեծ մասը, ինչպես նավատորմն ու ռազմաօդային ուժերը, այլևս գոյություն չունեն. Իրանը լիակատար պարտություն է կրել», - գրել է Թրամփը։
Իհարկե, կա նաեւ այն հարցը, թե ինչպես էր «Իրանի գոյություն չունեցող» բանակը երկու օր առաջ հարվածում Իսրայելին իսկ անցած գիշեր` ամերիկյան բազաներին:

