Պաշտոնական. Մոուրինյոն կգլխավորի «Ռեալը»
Սպորտ
Պորտուգալական «Բենֆիկան» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հեռանալու և Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին։ Լիսաբոնյան ակումբի ղեկին պորտուգալացի մասնագետին կփոխարինի անգլիական «Ֆուլհեմի» նախկին մարզիչ Մարկու Սիլվան։
««Բենֆիկան» տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտնել է Ժոզե Մոուրինյուին 15 միլիոն եվրոյի դիմաց հրավիրելու մտադրության մասին, ընդ որում՝ մարզիչը տվել է իր համաձայնությունը: Շնորհակալություն, Ժոզե Մոուրինյու»,- ասված է պորտուգալական ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Արքայական ակումբը 63-ամյա մասնագետի պայմանագրի խզման համար «Բենֆիկային» կվճարի 15 միլիոն եվրո հրաժարագին:

