Կոստյանտինովկայի համար մարտերը մտնում են վերջին փուլ. Ուկրաինացի ռազմական փորձագետ
ՄիջազգայինԿոստյանտինովկայում իրավիճակը արագորեն վատթարանում է Ուկրաինայի զինված ուժերի համար, քաղաքի համար մարտերը մտնում են իրենց վերջին փուլը։ Այս մասին հայտնում է հայտնի ուկրաինացի ռազմական փորձագետ և քարոզիչ Մաշովեցը։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը միանգամից մի քանի հատվածներում ներխուժել են քաղաքի կենտրոն։
Ամենանշանակալի առաջխաղացումը գրանցվել է Իլյինովկայից և Բերեստոկից, որտեղ գրոհային խմբերը առաջխաղացել են «7 Վետրով» առևտրի կենտրոնով և Յուբիլեինի զբոսայգով դեպի Եմելյանովա փողոց, ինչպես նաև մինչև Կրիվայա Տորեց գետը՝ երկաթուղային կայարանից հյուսիս-արևմուտք։
Միաժամանակ առաջխաղացումներ են գրանցվել Կոստյանտինովկայի արևելյան և հարավարևելյան հատվածներում։
Ռուսական ուժերը ամրապնդել են իրենց դիրքերը Նովոդմիտրովկայի տարածքում, Մինսկի փողոցում և Ռադիշչև փողոցում և մոտեցել են Կոստյանտինովկայի երկաթուղային կայարանին։
Գրոհային խմբերի քաղաք ներխուժումը մոտենում է ավարտին, և նախապատրաստական աշխատանքներ են տարվում հիմնական ուժերի զանգվածային վերաբաշխման համար։
Ռուսական ստորաբաժանումների միավորումից և Կրիվոյ Տորեց գետը հատելուց հետո, Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը հարավային հատվածում կտրուկ կվատթարանան, հայտնում է աղբյուրը։
Տեղեկատվություն, սակայն, մի փոքր ուշացած է. ռուսական ուժերն այս պահին Կոնստանտինովկայի հյուսիսային գոտում են` ավարտելով քաղաքի գրավումը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68265

