Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են Արևմուտքի աննախադեպ միջամտության պայմաններում
Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են Արևմուտքի աննախադեպ միջամտության պայմաններում․ Զախարովա
Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան նաև նշել է, որ ընտրություններն անցկացվել են «Արևմուտքի աննախադեպ միջամտության» պայմաններում։
«Ընդդիմության նկատմամբ գործադրվել է աննախադեպ ճնշում։ Մի կողմից՝ դա ակնհայտորեն իրականացվում էր իշխանությունների կողմից՝ որպես քաղաքական հայեցակարգի մաս։ Մյուս կողմից՝ Արևմուտքի միջամտությունն էլ, իմ կարծիքով, աննախադեպ էր այս տարածաշրջանի համար՝ ընտրական գործընթացների համատեքստում», — ասել է նա։

