Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Արագածոտնում վերահաշվարկը ավելացրել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները:
«Արագածոտնի մարզի 12 ընտրատեղամասերում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ, ինչի արդյունքում 4 քվե ավելացել է ՔՊ-ին և մեկական քվե Ռեֆորմիստներին ու Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը։
Եռագլխի քվեները չեն փոխվել»,- հայտնել է նա:

