Էդքան դատ ու դատարանի դռներն ընկանք, որ էսօր ասենք՝ վսյո, չկա տենց բան. «Ուժեղների» տանը կռի՞վ է ընկել
ՆերքաղաքականԼավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ «Ուժեղ Հայաստանում» լուսաբացները սկսել բավական բուռն բացվել։ Բանն այն է, որ թիմը բաժանվել է երկու թեւի մի թեւը վստահ է, որ պետք է մանդատները վերցնել.«Էդքան փողոցներում քարշ եկանք, դատ ու դատարանի դռներն ընկանք, որ ասենք վսյո, չկա տենց բան»: Մի թեւն էլ, ըստ տարածված լուրերի, հակառակը, համոզում է Կարապետյանին, որ լավ կլինի արժանապատվորեն գոնե մանդատներից հրաժարվել։ Ասում են՝ վերջինս դեռ չի կողմնորոշվում, ավելին մտավախություն ունի, որ ըմբոստները կարող են մանդատները վերցնել հետագայում անկախանալու նպատակով։

