ԻՀՊԿ-ն մեկնաբանել է ամերիկյան բազաներին հասցված իշերային հարվածները
ՄիջազգայինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մեկնաբանելով այս գիշեր ամերիկյան բազաներին հասցված հարվածները, հայտնում է.
«Ամերիկյան ահաբեկչական ուժերը հարվածներ են հասցրել իրանական Ջասկ, Սիրիկ և Քեշմ շրջաններում գտնվող թիրախներին։
ԱՄՆ ագրեսիան պաշտոնապես արդարացվել է ամերիկյան ուղղաթիռի խոցմամբ, սակայն Թեհրանը այս պատրվակը մերժել է որպես անհիմն։
Հարձակման հետևանքով, ըստ տեղեկությունների, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները. Սիրիկում վնասվել է հեռահաղորդակցության աշտարակ, իսկ Բեմանի շրջանում ոչնչացվել են երկու ջրամբարներ։
Իսլամական Հանրապետության ինքնիշխանության խախտմանը ի պատասխան՝ իրանական զինվորականները համակարգված հարձակումներ են սկսել տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ։
Ժամը 2:30-ին ԻՀՊԿ ռազմածովային ուժերը և Իրանի բանակը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են օգտագործել Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմի օբյեկտների (ներառյալ ռադարային համակարգերը), ինչպես նաև Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ալի ալ-Սալեմ ավիաբազայի վրա հարձակվելու համար։
Հորմուզի նեղուցի վրայով օդային դիմակայության ժամանակ ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և խոցել են ամերիկյան MQ-9 գրոհային անօդաչու թռչող սարքը Ջամ քաղաքի (Բուշեհր նահանգ) վրա»։
Տեղական աղբյուրները հայտնել են Քուվեյթի Ալ-Ջահրա ավիաբազայի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Միաժամանակ, մի շարք պայթյուններ են գրանցվել Բահրեյնում, որտեղ տեղական իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տվել անվտանգ ապաստան գտնել։

