«Ժողովուրդ». ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր ճամբարում հետընտրական հիմնական տրամադրությունը շարունակում է մնալ սպասողական. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հունիսի 14-ին հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները։

Սպասման գլխավոր թեման ԲՀԿ-ի ճակատագիրն է։ Կուսակցությանը խորհրդարան անցնելու համար պակասում է մոտ 70 ձայն, և այժմ իրականացվող վերահաշվարկը պետք է հստակեցնի՝ այդ ձայները գտնվում են, թե ոչ։ Եթե ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը, ապա Ազգային ժողովում ընդդիմադիր դաշտի պատկերն ամբողջությամբ կփոխվի։

Հիշեցնենք, որ խորհրդարանն ընտրում կամ նշանակում է հետևյալ բարձրագույն պաշտոնատար անձանց՝ պատգամավորների փակ, գաղտնի քվեարկությամբ.

ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներ և նախագահ, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամներ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ և նախագահ, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներ, ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ և խորհրդի անդամներ, ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ և անդամներ, ՀՀ գլխավոր դատախազ։

Այսինքն՝ ԲՀԿ-ի խորհրդարան մտնելու պարագայում ՔՊ-ն շատ օրենքներ ընդունելու համար պետք է ընդդիմության դուռը գնա։ Թերևս դրա համար արդեն քրեական հետապնդում հարուցվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ և թույլ չտվեցին լքել երկիրը՝ մեկնել հանգստի։

«Հայաստան» դաշինքը՝ ավելի կողմնորոշված

Այս ընդհանուր անորոշության պայմաններում առավել հստակ դիրքորոշում ունի «Հայաստան» դաշինքը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ դաշինքի առաջնորդը ավելի շատ հակված են չվերցնել պատգամավորական մանդատները՝ ամբողջական պատասխանատվությունը երկրի կառավարման արդյունքների համար թողնելով «Քաղաքացիական պայմանագրի» վրա։ Միաժամանակ, վերջնական որոշումը դեռ չի հրապարակվել, քանի որ, ինչպես հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասնական դիրքորոշում կձևավորեն։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ, չնայած Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ ունեցած վերապահումներին, ընդդիմությունը պատրաստվում է դիմել ՍԴ՝ ընտրական գործընթացի վերաբերյալ իրավական հարցերը վիճարկելու համար։

«Ուժեղ Հայաստանը»՝ երկընտրանքի մեջ

Ավելի բարդ իրավիճակում է հայտնվել քաղաքական դաշտի նոր խաղացողը՝ «Ուժեղ Հայաստանը»։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչ այս պահը կուսակցության թիմի անդամները չեն հանդիպել առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։ Միայն Նարեկ Կարապետյանն է շփվում հորեղբոր հետ, իսկ պատգամավոր ընտրված և չընտրված թեկնածուները հիմնականում խմբերով հանդիպում են միմյանց հետ և քննարկում ստեղծված իրավիճակը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ կուսակցության ներսում ձևավորվել են երկու մոտեցումներ։ Ցուցակի հետնամասում գտնվող այն անդամները, ովքեր պատգամավոր չեն ընտրվել, հիմնականում հորդորում են մանդատները չվերցնել և այդպիսով չլեգիտիմացնել Փաշինյանի կառավարումը։ Իսկ ամենակարևորը՝ 5 տարի չհայտնվել ծեծվողի, հալածվողի ու թիրախավորվողի վիճակում։

Իսկ նրանք, ովքեր ընտրվել են պատգամավոր, առավել մարտական տրամադրվածություն ունեն։ Այդ թևը պնդում է, որ անհրաժեշտ է գնալ խորհրդարան, ներսից պայքարել «ռեժիմի դեմ», խնդիրներ ստեղծել Փաշինյանի կառավարության համար և օգտագործել խորհրդարանական ամբիոնը որպես քաղաքական պայքարի հարթակ։

Հիշեցնենք, որ ցուցակի առաջնորդ Նարեկ Կարապետյանը, բացի ԲՀԿ-ի ճակատագրի որոշմանը սպասելուց, հրապարակավ բավականին ուշագրավ կանխատեսում է արել՝ հայտարարելով, որ հնարավոր կլինի «գողանալ» կամ իրենց կողմը տանել 8 ՔՊ-ական պատգամավորների։

Հալածանքի մանդատների

Այսպիսով, ընդդիմադիր անցողիկ շեմը հաղթահարած ուժերի մոտ դեռ լռություն է։ Մինչդեռ ընդունված է, որ պետք է հայտարարեին՝ 1. լեգիտի՞մ են եղել ընտրությունները, թե ոչ, 2. ընդունում են ընտրությունների արդյունքները, թե ոչ, 3. վերջնահաշվարկից հետո նոր հայտարարեն իրենց բոլոր քայլերի մասին։ Բայց ոչինչ չի հայտարարվել։

Ծանր ու բարդ որոշման առաջ են կանգնած ընդդիմադիր ուժերը՝ մանդատները վերցնե՞լ, գնալ խորհրդարան և առաջիկա հինգ տարիներին այսօրվա ընդդիմության նման թիրախավորվել, քննադատվել, ծեծվել ու քաղաքական ճնշումների ենթարկվել, թե՞ հրաժարվել մանդատներից։ Բայց մանդատներից հրաժարվելն էլ այնքան հեշտ չէ, որքան առաջին հայացքից կարող է թվալ։ Դրա համար «Ուժեղ Հայաստան» դաշինքի 150 հոգանոց ցուցակի բոլոր անդամները պետք է ԿԸՀ ներկայացնեն հրաժարականի դիմումներ, նույնը՝ «Հայաստան» դաշինքի 134 անդամները, իսկ եթե վերահաշվարկից հետո ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը, ապա նաև կուսակցության 150 թեկնածուները։ Կկարողանա՞ն քաղաքական ղեկավարները ազդել բոլորի վրա և ապահովել միասնական որոշում՝ դժվար է ասել։ Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ ընդդիմությունն ամբողջությամբ վստահ չէ սեփական ցուցակներում ներգրավված բոլոր անձանց վրա, և հենց այդ պատճառով էլ նախկինում մանդատներից հրաժարվելու օրակարգերը, որպես կանոն, մինչև վերջ չեն սպասարկվել։ Գուցե լինեն ընդդիմադիրներ, ովքեր ՔՊ-ի կողմը կանցնեն։ Չմոռանանք, որ Գեղամ Նազարյանը՝ զոհված Աբգարի հայրը, ընդդիմադիր լոզունգներով ԱԺ մտավ, հիմա ՔՊ-ի աջակիցն է դարձել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում