«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ձեր տված խոստումները քանի՞ տարի հետո են կատարվելու, 2031 թվի՞ն, 2041-ի՞ն. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Նրանք, ովքեր ընդամենը մի քանի ձայն են հավաքել ու այս ողջ ընթացքում էլ խանգարել են, իրավունք չունեն իրենց կարծիքը մեզ թելադրել։ Մենք կքննարկենք, կխորհրդակցենք, ու բոլոր հանգամանքները հաշվի առնելով, բնականաբար, որոշում կկայացնենք` մանդատներ վերցնել-չվերցնելու հետ կապված»։ Զարմանալ կարելի է: Ստացվում է՝ մի քանի ձայն հավաքածները կարծիք հայտնելու իրավունք չունեն, բայց 9 տոկոս հավաքած քաղաքական ուժը շարունակելու է բոլորին դասեր տալ, որոշել, թե ընդդիմադիր պայքարն ինչ ուղղությամբ պետք է ընթանա, ում ինչ կարելի է ասել, իսկ ում՝ ոչ։ Դե կներեք, ընկեր Իշխան, եթե հերթական անգամ պատրաստվում եք վերցնել մանդատները, նստել խորհրդարանում ու եւս հինգ տարի ստանալ պատգամավորական պարգեւավճար, ապա գուցե արժե նախ պատասխանել մի պարզ հարցի՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին ձեր տված խոստումները քանի՞ տարի հետո են կատարվելու, 2031 թվի՞ն, 2041-ի՞ն…

Ընտրություններից առաջ ՀՀ քաղաքացիության դիմումների այսպիսի աննախադեպ աճը առնվազն հարցեր է առաջացնում։ Եթե 2014-2021 թթ. տարեկան  քաղաքացիության շնորհման դիմումների թիվը միջին հաշվով շուրջ 10 հազար էր, ապա վերջին երեք տարիներին այդ ցուցանիշը գրեթե կրկնապատկվել եւ եռապատկվել է, իսկ 2025-ին հասել պատմական ռեկորդի՝ 32 հազար 891 դիմումի։ Ո՞վքեր են այս հազարավոր նոր քաղաքացիները, որտեղի՞ց են եկել, եւ ինչո՞ւ է քաղաքացիության նկատմամբ հետաքրքրությունը հենց հիմա նման տեմպերով աճում։ Առավել ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում ընտրական գործընթացներին նախորդող շրջանում, ինչը բնականաբար լրացուցիչ պարզաբանումների պահանջ է առաջացնում։ ՆԳ նախարարի տեղակալ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ներկայացրած տվյալներով՝ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 25 հազար 515 անձ, 2023-ին՝ 19 հազար 185, 2024-ին՝ 21 հազար 437, իսկ 2025-ին՝ արդեն 32 հազար 891։ Նախագահի հրամանագրերով քաղաքացիություն է շնորհվել 25 հազար 670 անձի։ Թվերն, ինչ խոսք, տպավորիչ են, սակայն դրանց հետեւում կանգնած մարդկանց մասին հանրությունը գրեթե ոչինչ չգիտի։ Որքա՞ն է նրանց մասնակցությունը ՀՀ քաղաքական ու հասարակական կյանքին, եւ արդյո՞ք այս հոսքը որեւէ ազդեցություն ունեցել է ընտրական գործընթացների վրա։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ սպասում են։

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ԱՊՀ գլխավոր քարտուղար ՍԵՐԳԵՅ ԼԵԲԵԴԵՎԸ հայտարարել է, թե «հույս ունի, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա»։ Հայտարարությունը, սակայն, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ: Ի՞նչ «անկայուն իրավիճակի» մասին է խոսում ԱՊՀ գլխավոր քարտուղարը։ Հայաստանում այս պահին ի՞նչ իրադարձություններ կամ գործընթացներ են, նրա գնահատմամբ, վկայում անկայունության մասին։ Լեբեդեւը չի մանրամասնել՝ սահմանափակվելով միայն հույս հայտնելով, որ իրավիճակը «կկայունանա»։ Նույն պաշտոնյան նաեւ նշում է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերում «ամեն ինչ նորմալ էր»։ Եթե ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ էր, ապա որտե՞ղ է այն անկայունությունը, որի մասին խոսում է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։ Եվ եթե այդպիսի խնդիրներ կային, ինչո՞ւ դրանք չեն կոնկրետացվում։ Ստացվում է, որ Հայաստանի վերաբերյալ հնչում է բավականին լուրջ գնահատական, սակայն առանց որեւէ հիմնավորման կամ բացատրության։ Իսկ նման ձեւակերպումները, հատկապես միջազգային պաշտոնյաների շուրթերից, դժվար է չընկալել որպես առնվազն տարակուսելի:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը