Առողջ բանականությունը հուշում է, որ այս ընտրություններում մի բան այն չէր. Պողոսյան

Ներքաղաքական

Ընտրություններից հետո քաղաքական դաշտում շարունակվում են քննարկումները թե՛ քվեարկության ընթացքում արձանագրված խախտումների, թե՛ ընդդիմության հետագա քայլերի շուրջ։ Արդյո՞ք քաղաքացիներն իրենց ձայնը տվել էին պարզապես իշխանության որոշումների վրա ազդելու համար, թե՞ ակնկալում էին խոստացված քաղաքական փոփոխությունները։ Այս եւ հետընտրական զարգացումներին առնչվող այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ, Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։

Պարոն Պողոսյան, ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը պնդում են, թե ընտրություններն անցել են խախտումներով: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես` որպես փորձագետ, որպես քաղաքական գիտություններով զբաղվող մարդ եւ որպես ՀՀ քաղաքացի, կարող եմ վերջնական դատողություններ անել ընդդիմադիր ուժերի հայտարարություններից հետո: Այն ուժերի, որոնք մասնակցել են ընտրություններին, եղել են տեղամասերում, որոնց նկատմամբ կիրառվել կամ չեն կիրառվել ճնշումներ: Քանի որ մի բան է, երբ մենք փորձագիտական դաշտում հայտարարում կամ կարծիք ենք հայտնում ընտրությունների կեղծման, արդարության կամ ոչ արդարության մասին, եւ այլ է, երբ ընդդիմադիր ուժերը հայտնում են այլ տեսակետ: Հետեւաբար, այս պարագայում, գոնե որ ունենանք փաստարկային կարծիք, պետք է ունենանք ընդդիմադիր ուժերի հայտարարությունները, հատկապես խորհրդարան անցած եւ այն ուժերի, որոնք պարբերաբար բարձրաձայնել են, որ իրենց նկատմամբ եղել են ճնշումներ, իրենք գտնվել են անհավասար պայքարի մեջ: Այդ ժամանակ նոր կարելի է դատողություններ անել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն իսկ հայտարարում է այդ մասին եւ անգամ հրապարակել է տվյալներ, որ չեն հաշվել իրենց ձայները:

— Որքանով ես տեղյակ եմ, որոշ ընտրատեղամասերում եւս պետք է վերանայումներ լինեն: Այդ պատճառով մեզ ողջ պատկերն է հարկավոր: Բնականաբար, ընտրակեղծիք եղել է, եւ առողջ բանականությունը հուշում է, որ այս ընտրություններում մի բան այն չէր: Իհարկե, օգտագործվել է վարչական ռեսուրսներ, որոնք տեսել ենք: Սակայն այս պարագայում դարձյալ պետք է լինի ընդդիմադիր ուժերի վերջնական հայտարարությունը:

Որպես քաղաքացի՝ մենք կարող ենք խոսել կեղծիքների, ոչ արդար եւ ոչ մրցակցային պայմանների մասին, բայց որպես մասնագետ, կարծում եմ՝ պետք է ունենանք ամբողջական պատկեր:

— Ամեն դեպքում, այսքան տվյալներն էլ ունենալով հանդերձ՝  «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը մոտավորապես հասկացնել տվեց, որ գնալու են ԱԺ եւ թույլ չեն տալու, որ իշխանությունը դատավոր կամ դատախազ նշանակի: Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ամեն ինչից անկախ գործարար Սամվել Կարապետյանի թիմը մանդատ կվերցնի՝ հաշվի չառնելով կեղծիքներն ու խախտումները: Մի՞թե մանդատը վեր է ամեն ինչից:

— Կարծում եմ, որ դա քաղաքական ուժերի հիմնավորված ու տրամաբանված որոշումը պետք է լինի: Քանի դեռ չունենք վերջնական պատկեր, արդյոք ԲՀԿ-ն անցնելու է խորհրդարան, թե՝ ոչ, դժվար է ասել, որովհետեւ առանց ԲՀԿ-ի՝ նրանք չեն կարողանալու իրենց պատկերացրած խոչընդոտը լինել: Բայց մյուս կողմից արդար է խոսել քաղաքացիների մղումների մասին: Արդյոք քաղաքացիների  մեծամասնությունը իրենց քվեն տվել են, որպեսզի տվյալ ուժը խոչնդոտի դատավորի, դատախազի նշանակմանը, թե՞ քաղաքացին քվե է տվել, որպեսզի իրենք հասնեն այն հանգուցալուծմանը, որը խոստացվել է:

Գաղափարական առումով ինչպիսի՞ գաղափարախոսություն են առաջարկել, որ կարելի կլիներ քվե տալ: Բայց ես, որպես քվեարկողներից մեկը, բնականաբար, իմ քվեն տվել եմ այն պայմանով, որ տվյալ կամ մեկ այլ ուժ խոստացել է իշխանության փոփոխություն: Երբ չկա իշխանության փոոփոխություն, բնականաբար, ես որպես ընտրող, կհամարեմ, որ իմ ձայնը չի ծառայել իր բուն առաքելությանը:

— Փաստորեն, եթե այսպես շարունակվի, կստանանք նախորդ տարիների պատկե՞րը՝ իշխանությունը նույնն է, ընդդիմություն էլ նրա աշխատողը…

— Այս պարագայում կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ դեռեւս չկա վերջնական որոշում: Ձեր հիշատակած Նարեկ Կարապետյանի հայտարարության հետ կապված, որը վերջնական դիրքորոշում չէ, կնախընտրեմ սպասել, ամեն դեպքում, վերջնական դիրքորոշումների, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի: Եվ նաեւ հասկանանք՝ վերջապես ԲՀԿ-ն անցնելո՞ւ է խորհրդարան, թե՝ ոչ:

— Այնուհանդերձ, եթե վերցնենք ներքաղաքական իրավիճակը, ապա ի՞նչ փոփոխություն  սպասենք Հայաստանում:

— Այն կոնֆիգուրացիան, որը «Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է ձեւավորել, դա, ըստ էության, նախորդ քաղաքականության շարունակությունն է: Այսինքն՝ որպես այդպիսին, որակյալ փոփոխություն ակնկալելն անիմաստ զբաղմունք է:

— Իսկ բացասական առումո՞վ. վերջերս կրկին խոսակցություններ են շրջանառվում Տիգրանաշենի հանձնման հետ կապված: Ի՞նչ սպասենք:

— Այդ առումով նրանք նույնիսկ չեն թաքցրել եւ պարբերաբար խոսել են, որ իրենց իշխանության գալու եւ սահմանադրական մեծամասնություն լինելու պարագայում անկլավների հարցն էլ է քննարկվելու, եւ իրենք պատրաստ են այն տարածքները, որոնք ըստ իրենց ՀՀ տարածք չէ, վերադարձնել: Այնպես որ, նրանք այդ մասին բաց հայտարարել են եւ որպես անակնկալ՝ փոփոխություն չկա:

— Ժողովուրդն ունի մտավախություն, որ կկրկնվի նախորդ Ազգային ժողովի գումարման ընդդիմության աշխատանքը: Ի՞նչ անի ժողովուրդն այս դեպքում:

— Ես կարծում եմ՝ ժողովուրդը քանի որ ինքն է քվեներ տվել տվյալ ընդդիմությանը, նա էլ պետք է որոշում կայացնի՝ նա պատվիրակո՞ւմ է տվյալ ընդդիմությանը, այդ աշխատելաոճին կո՞ղմ է, թե՝ ոչ: Եթե՝ ոչ, ապա պետք է դա ինչ-որ կերպ արտահայտի:

— Փողոցային պայքարո՞վ:

— Փողոցային պայքար կլինի, այլ խողովակներով կլինի, չգիտեմ: Կարեւորը, որ այդ ձայնը հասնի այն ուժին կամ այն սուբյեկտին, որը հանձն է առել այդ ձայները կապիտալիզացնել եւ հասնել փոփոխության:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում