ԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ` ԼԻՆԵԼ–ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՆՈՐԻՑ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ ԵԿԱՎ

Վերլուծություն

Ահա, Հայաստանի շուրջ ընթացող այս զարգացումներին զուգահեռ (Տես նաեւ https://iravunk.com/?p=342340&l=am), կտրուկ սրվեց Իրանի շուրջ իրավիճակը: Իրանը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին այն բանից հետո, երբ վերջինս գրոհեց Բեյրութը: Դա ավելի վաղ Թեհրանը համարել էր իր «կարմիր գծերից» մեկը` տեղեկացնելով ԱՄՆ–ին, որ կլինի պատասխան հարված: Նեթանյահուն հատեց այդ «կարմիր գիծը», եւ հետեւանքը դարձավ Իրանի հարվածը:

Այսպիսով, ապրիլին ձեռքբերված զինադադարի պայմանավորվածությունից հետո առաջին անգամ նորից սկսվեցին մասշտաբային բախումները: Հաշվի առնելով, որ Իսրայելն ի պատասխան հարվածեց իրանական քիմիական գործարաններից մեկին, Իրանն էլ իր հերթին պատասխան հարվածներ հասցրեց, իրավիճակը կարող է նորից վերադառնալ ամբողջական ռազմական փուլ:

Այսպիսով, նոր պատերազմ լինելո՞ւ է: Ամբողջ հարցը կախված է նրանից, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերելու Վաշինգտոնը:

Թրամփի նախնական վերաբերմունքն Իսրայելի օգտին չէր: «Նա իրանական հարվածներից անմիջապես հետո Նեթանյահուին տեղեկացրել է, որ չի մասնակցում այս միջադեպին, որը գնահատում է, որպես Իսրայելի կողմից ծրագրված օպերացիա` Իրանի հետ ստորագրման հասած պայմանագիրը ձախողելու համար: Նաեւ պահանջել է, որ պատասխան հարված չլինի»,– գրում է հեղինակավոր փորձագիտական աղբյուրը: Այսինքն, եթե Նեթանյահուն ցանկանում է պատերազմը վերսկսել, իր գործն է: Բայց պետք է հաշվի առնի, որ կարող է մնալ առանց ԱՄՆ-ի օգնության, որը լավագույն դեպքում կսահմանափակվի Իսրայելի կենտրոնական գոտու օդային պաշտպանության հարցերով: Ընդ որում, սուղ ռազմամթերքի հաշվարկով:

Ըստ աղբյուրների, այս միջադեպը նաեւ Թրամփի համար կարեւոր թեստ դարձավ: Այսինքն, նա ստուգեց` Թեհրանը պատրա՞ստ է առանց վարանելու գնալ պատերազմի վերսկսման: «Եթե այո, ինչը Իրանը հաստատեց Բեյրութին Իսրայելի հարվածներից հետո շատ արագ պատասխան հարձակում սկսելով, ուրեմն հետագա բանակցային ճնշումները որեւէ արդյունք չեն տալու: Ըստ այդմ, Թրամփը կարող է կողմնորոշվել` կա´մ գնում է համաձայնագրի ստորագրման այն համաձայնեցված տեսքով, որին հաջողվել է հասնել, կա´մ կարող է շարունակել պատերազմը, որին Իրանն իրեն համարում է լիովին պատրաստ»:

Եվ այն, որ ԱՄՆ նախագահը նորից կոշտ խոսակցություն ունեցավ Նեթանյահուի հետ` հայտնելով, որ նա նոր պատերազմի դեպքում կարող է մենակ մնալ, փաստացի այդ թեստի հետեւանքն էր, կարծում է փորձագետը:

Ընդ որում, իսրայելյան լրատվամիջոցների հայտարարությունը, թե` «Նեթանյահուի քաղաքական ճակատագիրը կախված է մազից», ակնարկ է, որ նա նաեւ Իսրայելի ներսում է զրկված աջակցությունից:

Այսինքն, ընդհանուր տրամաբանությունը տանում է սրան: Նեթանյահուն, որի հետագա պաշտոնավարումը, ավելի կոնկրետ` քաղաքական ապագան մեծապես կախված է ռազմական հաջողությունից, հասկանում է, որ այս դինամիկայով վաղ թե ուշ Իրանի եւ ԱՄՆ–ի միջեւ խաղաղության հաստատումը դառնում է միակ հնարավոր տարբերակ: Ու սրելով իրավիճակը Լիբանանում, հասավ նրան, որ Իրանը նորից ռազմական գործողությունների դիմեց: Ըստ այդմ, լուրջ խնդրի առաջ կանգնեցնելով Թրամփին: Այսինքն, նորից մտնելով պատերազմի մեջ, Թրամփն արդեն խաղավարտին է դնում իր սեփական քաղաքական ճակատագիրը: Չմտնելով, մեկ է, էլի քարոզչամեքենան կմեղադրի Թրամփին, այս անգամ` Իսրայելին մենակ թողնելու համար: Ու այստեղ արդեն Թրամփի կողմից հաշվարկի հարց է` ո՞ր մի տարբերակն է ավելի վտանգավոր համարում:

Սակայն Իրանը գնաց խաղադրույքի էլ ավելի բարձրացման: Այն է` հուսիթները հայտարարեցին, որ բացի Հորմուզի նեղուցը փակ լինելուց, իրենք էլ իսրայելամետ նավերի համար փակում են Բաբ էլ–Մանդեբի նեղուցը: Այն, որ հուսիթները դրա հնարավորությունն ունեն, արդեն մեկ անգամ ապացուցել են: Ու հիմա, եթե Հորմուզի նեղուցի փակ լինելն արդեն իսկ ստեղծել էր գլոբալ ճգնաժամը, ապա Կարմիր ծով ու Սուեզի ջրանցք տանող նեղուցի փակվելը խոստանում է համաշխարհային տնտեսությունը կոլապսի շեմին հասցնել:

Արդյունքում, Թրամփին մնում է կա՛մ մաքսիմալ արագացնել Իրանի հետ խաղաղության ստորագրումը, ընդ որում, Թեհրանն արդեն հայտնել է նոր պայմանների մասին: Կա՛մ նույնքան արագ անցնել ռազմական գործողությունների:

Հաջորդեց Թեհրանի «ձիով քայլը»` հայտարարության տեսքով, թե Իսրայելն իր բաժինը ստացավ, եւ Իրանը հարվածները ներկա պահին կդադարեցնի: Սա Թրամփի համար միջանցք է Նեթանյահուին վերջնականապես կարգի հրավիրելու եւ Իրանի հետ պայմանագիր ստորագրելու համար: Այլապես նոր պատերազմը դառնալու է գործնականում անխուսափելի:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/68225 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում