Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում նշեցին Երեխաների պաշտպանության օրը

Ամառը Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում մեկնարկեց տոնական միջոցառումների շարքով` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Նախ՝ «Տունը, որը կկառուցենք միասին » վարպետության դասի ժամանակ փոքրիկ երևանցիները՝ «ART OK.NO» դպրոցի հիմնադիրներ Մաքսիմ և Վիկտորիա Սոցկովների գլխավորությամբ, կառուցեցին մի մեծ տուն` ստվարաթղթե բլոկներից, որոնք իրենք նախապես գեղարվեստորեն զարդարել էին:

«Մենք ցանկանում էինք երեխաներին միավորել ընդհանուր նպատակի շուրջ և որոշեցինք, որ լավագույն բանը, որ կարող ենք միասին անել, տուն կառուցելն է, որը բոլորը նույնականացնում են հարմարավետության և ջերմության հետ», - մեզ հետ զրույցում ասաց ճարտարապետ Վիկտորիա Սոցկովան:

Կատարված աշխատանքից` երեխաների հիացմունքի մասին վկայում էր այն, թե ինչ ուրախությամբ էին նրանք խաղում իրենց կառուցած տանը և լուսանկարվում դրա ֆոնին:

Տոնակատարությունը շարունակվեց «Մանկության երաժշտական գույները» համերգով, որի ընթացքում ելույթ ունեցան «Կամերտոն» մանկական վոկալ ստուդիայի և «Նանե» ու «Վիվա» պարային ստուդիաների սաները: Նրանք կատարեցին մանկական հիթեր և խորհրդային մուլտֆիլմերից սիրված երգեր, ինչպես նաև տարբեր ազգերի պարեր:

Համերգի կազմակերպիչների խոսքով՝ նման միջոցառումները տոն են ոչ միայն փոքրիկ հանդիսատեսի, այլև կատարողների համար, որոնց հնարավորություն է տրվում ելույթ ունենալ մեծ բեմում: «Մեզ հաճելի է տեսնել երեխաների ուրախ դեմքերն ու ոգեշնչումը նրանց աչքերում: Մեր կենտրոնը մի վայր է, որտեղ նրանք հանդիպում են, շփվում, ցուցադրում իրենց տաղանդները և ծանոթանում այլ ազգերի մշակույթի և ավանդույթների հետ», - մեզ հետ զրույցում ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջոցառումների բաժնի ղեկավար Ծովինար Ամիրյանը:

Տոնական միջոցառումները կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում