Ընտրվել է մի իշխանություն, որը վեր է դասում այլ պետությունների շահերը. Արման Աբովյան

Վերլուծություն

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների եւ Հայաստանի  հետագա աշխարհաքաղաքական զարգացման հեռանկարների մասին ԲՀԿ կուսակցության պատգամավորի թեկնածու, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն ասաց հետեւյալը.

-Ընտրությունների մասով կարող եմ ասել հետեւյալը`ըստ էության` մենք տեսանք խուլիգանական ընտրություններ: Մեր կուսակցությունը` “Բարգավաճ Հայաստանը”, իսկզբանե քարոզարշավը կառուցում էր մարդկանց իղձերի, սպասումների, խնդիրների լուծման շուրջ: Սակայն, ինչպես եւ նկատելի էր, իշխանությունը դա տեղափոխեց անձնական վիրավորանքների, ընտանիքի, սպառնալիքների եւ խուժանության դաշտ:

Ասեմ ավելին` երբ որ մենք նայում ենք ընտրությունների դինամիկան, ապա` մասնավորապես, “Բարգավաճ Հայաստանը” բավականին լուրջ աճ ունեցավ անմիաջապես ընտրությունների ընթացքում: Ըստ երեւույթին` դա վախեցրեց իշխանություններին: Էլ չեմ խոսում ձեռբակալությունների, շինծու քրեական գործերի մասին, որոնք հարուցվում էին իբր ընտրակաշառք բաժանելու համար: Եւ , իհարկե, այս ընտրությունների ձայների բաշխման գործընթացը, որը մարդու գլխի մեջ չի տեղավորվում, երբ որոշեցին տոկոսների հազարերորդականների հաշվին այնպես անել, որ “Բարգավաճ”-ը չանցնի ԱԺ: Դա, իհարկե, կլիներ շատ ծիծաղելի, եթե չլիներ այդքան տխուր: Խոսքը գնում է այն մասին, որ իշխանությունը իրեն հռչակելով ժողովրդկավարության բաստիոն, ինչ խուժանություն ասես չարեց:

Աշխարհաքաղաքական առումով` Հայաստանը, ըստ էության, գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղիղ  կառավարման ներքո: Տեսնելով զարգացման տրամաբանությունը` կարելի է վստահորեն ասել` թե’ Թուրքիան,  թե’ Ադրբեջանը, թե’ հավաքական Եվրոպան ու ԱՄՆ-ն ուրախությունից չգիտեն, իրենց որ պատին տան, քանզի ընտրվել է մի իշխանություն, որն ավելի վեր է դասում այլ պետությունների շահերը, քան` Հայաստանի Հանրապետությանը: Սա կարելի է միանգամայն վերագրել Հայաստան-Ռուսաստան-ԵԱՏՄ գործընթացներին, որոնք շարունակական փչացնելու են այս իշխանությունները: Որովհետեւ Ռուսաստանի հետ թշնամանալը` այն գինն է , որը իրենք վճարում են իրենց բազկաթոռներին մնալու համար: Այս իշխանությունները չեն հասկանում հետեւլը` մենք երկրագնդում մենակ չենք եւ գործընթացները այնպիսի զարգացումներ են ստանում, որ մեր պես պետությունները իրենց արված սխալների կամ ուրիշի գործիք դառնալու համաձայնության համար, իսկ այսօր Հայաստանը համաձայնվել է դառնալ գործիք հակառուսական ուժերի ձեռքում, ունենալու են շատ ցավալի հետեւանքներ:

Հարցին` ինչի մասին է վկայում ընտրողների այսպիսի բարձր մասնակցությունը, Արման Աբովյանն ասաց.

-Դա վկայում է, որ մարդիկ դժգոհ են: Բացի բարձր մասնակցությունից մենք տեսանք ուղղակի աննախադեպ գործընթաց. գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը` “Բարգավաճ Հայաստանը” ավելի սուր, բեւեռված են նրա վրա, որ իրենց ձայները կամ գողացել են, կամ փորձել են փոշիացնել: Իշխանությունը “հին եւ բարի մեթոդներով” փորձել է քերել այն արդյունքը, որը ինքը համարում է բավարար:

 

Զարուհի Բաբուխանյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում