Ով որքան կստանա
ՆերքաղաքականԱԺ ընտրություններին 2% շեմը հաղթահարած կուսակցությունները (դաշինքները՝ 4%) ստանում են վերադարձվող ընտրագրավն ու պետական ֆինանսավորում մինչև հաջորդ ընտրությունները՝ յուրաքանչյուր քվեի համար տարեկան 1000 դրամ։
Այդ կուսակցությունների շարքում են Հայաստանի շնորհապետական, «Միասնության թեւեր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Առաջինը ստացել է 30 հազար 797 քվե կամ 2.11% և 5 տարի ստանալու է 30 մլն 797 հազար դրամ, երկրորդը՝ 33 հազար 618 քվե կամ 2.3% և 5 տարի՝ 33 մլն 618 հազար դրամ։
Այս պահին դեռ ԲՀԿ-ն հավաքել է 58 հազար 368 ձայն և ստանալու է տարեկան 58 մլն 368 հազար դրամ։ Խորհրդարան անցնելու համար ԲՀԿ-ին պակասում է 62 ձայն, որը դեռ վերջնական արդյունքը չէ, քանի որ կատարվում է վերահաշվարկ։ Պետական աջակցությունը կստանան նաև խորհրդարան անցած ուժերը՝ նույն հաշվարկով։

