Ընտրողը պետական գաղտնիք չէ, նրա քվեն՝ առավել ևս` 18 հազար ընտրողը ժողովրդավարության մեջ չի կարող հայտնվել օդից. Հայտնի իրավապաշտպանի «գաղտնի ցուցակների» մասին
ԹեմաՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապես հրապարակել էր, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ, սակայն արդեն ընտրության օրը, ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, պարզվեց, որ հրապարակվում է ընտրողների մեկ այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 976 մարդ։
Հարցին, թե ինչպե՞ս է ընտրողների թիվն ավելացել 18 հազար 125-ով։
ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ դրանք ոչ թե գաղտնի ցուցակներ են, այլ հրապարակման ենթակա տեղեկատվություն չէ: Այսինքն չկա գաղտնիության մասին օրենք կամ առավելեւս օրենքի կետ, պարզապես այդ անձանց մասին տեղեկատվությունը խիստ փակ եւ հրապարակման ենթակա չէ: Նման ցուցակներ եղել են միշտ:
Արդյո՞ք դրանցում կարող են լինել այլազգիների անուններ, ինչին ի պատասխան ԿԸՀ-ից վստահեցնում են, որ ոչ.
-Այն մարդիկ են դրանցում ներառված, որոնց ցուցակները պետք չէ, որ հանրայնացվեն, պետք չէ, որ երևան, թե որ ցուցակներն են։ Այն տվյալներն են, որոնք հրապարակման ենթակա չեն, Հայաստանի ԱԺ ընտրություններին իրավունք ունեն ընտրելու բացառապես ՀՀ քաղաքացիները, հետևաբար չի կարող այդտեղ այլազգի լինել:
Հայտնի իրավապաշտպան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար Լեվոն Բաղդասարյանից եւս խնդրեցինք, որպես աղմկահարույց գործերով իրավապաշտպան մեկնաբանել, թե՞ ինչ ասել է հրապարակման ոչ ենթակա ցուցակներ եւ ահա հայտնի իրավապաշտպանը նախ նկատեց.
-ԿԸՀ-ին ուղղում եմ ընդամենը մեկ հարց. Եթե 2026 թվականի հունիսի 7-ին պաշտոնապես հայտարարում եք, որ ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի, ապա հաջորդ օրը ինչպե՞ս է այդ թիվը դառնում 2 միլիոն 503 հազար 976։
18 հազար 125 ընտրող ո՞րտեղից հայտնվեց։ Մի՛ թաքնվեք «գաղտնի ցուցակներ» արտահայտության հետևում։ Նշեք օրենքը, հոդվածը, մասը և կետը, որով նախատեսված են այդ ցուցակները։ Ո՞վ է որոշում, թե որ քաղաքացին է «գաղտնի», իսկ որը՝ ոչ։
Ընտրողը պետական գաղտնիք չէ, նրա քվեն՝ առավել ևս։ Եթե կա իրավական ակտ, հրապարակեք։ Եթե չկա՝ հասարակությունը լիարժեք իրավունք ունի կասկածի տակ դնելու այս ընտրությունների արդյունքների արժանահավատությունը։ 18 հազար ընտրողը ժողովրդավարության մեջ չի կարող հայտնվել օդից։

