Նիկոլը պարտվել է Երեւանում
ՆերքաղաքականԱմենաշատ ձայները Նիկոլ Փաշինյանը հավաքել է իր հարազատ Տավուշի մարզում` 59,74 տոկոս: Այնուհետ գալիս է ` Վայոց ձորը` 59,66%, Գեղարքունիկը` 58,84%,
Թեեվ Գյումրին մի շարք տեղամասերում Նիկոլը պարտվել է, սակայն ընդհանուր առմամբ Շիրակում ստացել է 56,15 տոկոս, նույքան ստացել է Արարատի մարզում` 56.17%: Արմավիրում ստացել է` 55,53 տոկոս ձայներ:
Սյունիքում Նիկոլը մի կերպ է անցել 50%-ի շեմը` ստանալով 50.96 տոկոս:
Լոռիում եվ Կոտայքում Փաշինյանը ստացել ձայների կեսից էլ պակաս, համապատասխանաբար 49,27% եվ 47.09%:
Ամենա ցածր ձայները նա ստացել է Երեվանում` 41,45 տոկոս, որտեղ Նիկոլը նաեվ պարտվել է պայմանական միասնական ընդդիմությանը, որը գումարային ստացել է 44,73 տոկոս:

