«Ինտերի» հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններն անձամբ Մխիթարյանն է վարում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը աշխատավարձի նվազմամբ` մեկ տարվա պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։
Ուշագրավ է, որ նոր պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում Մխիթարյանը որևէ գործակալի չի ներգրավել և ամեն ինչ վարել է անձամբ: Այս փաստը հաստատել է նաև «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն՝ Supernova-ին տված հարցազրույցում.
«Մխիթարյանն անձամբ է վարում բանակցությունները, ոչ մի գործակալ այստեղ ներգրավված չէ: Նա բոլորովին այլ մակարդակի վրա է», — նշել է ակումբի պաշտոնյան:

