Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան
Երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այսօր կրեմլյան կեղտը մեր երկրից վերջնականապես դուրս շպրտելու մեր բացառիկ հնարավորության օրն էր։
«Եվ այս կապակցությամբ շնորհավորում եմ քեզ, հայ ժողովուրդ, և շնորհակալություն հայտնում, որ թույլ չտվեցիր քեզ գնել կամ վաճառել։
Հայաստանը պետք է դառնա ազատ, ժողովրդավար, կիրթ ու գրագետ, հզոր ռազմարդյունաբերությամբ, աշխարհին իր մշակութային և գիտական խոսքը թելադրող, անկախ ու անկոտրում պետություն։
Վերջ անուղեղ ցեղախմբերին։
Վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին։
Վերջ տգետ ու անլեզու հայվաններին։
Վերջ իմպոտենտ քաղաքական ճորտերին։
Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին։
Վերջ մարդասպան Իդի Ամիններին։
Վերջ դոդափայլ, դոդաղետ, դոդարմատ և դոդաշուք բոլոր տեսակի երևույթներին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա:

