Իրանական մոտ 20 բալեստիկ հրթիռ հարվածել է Իսրայելին
ՄիջազգայինԻրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսին՝ Բեյրութիի ռմբակոծությունից հետո։ Ավելի վաղ Իրանը զգուշացրել էր, որ կպատասխանի, եթե Իսրայելը հարվածի Բեյրութին:
Սա Թեհրանի առաջին հարձակումն է երկրի վրա ապրիլի 8-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր, հաղորդում է The Times of Israel-ը։
Իրանի հարձակումը տեղի է ունեցել մի քանի փուլով: Նախնական տվյալներով, արձակվել է մոտ 20 բալեստիկ հրթիռ: Բացի այդ, ըստ փորձագիտական գնահատումների, Իրանը նաեւ կիրառել է հրթիռային տիպի անօդաչուներ:

