Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է եվրոպական ակումբ. գործակալը հաստատել է
Սպորտ
Սերբական «Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը չի հերքել տեղեկությունն այն մասին, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրված է նիդերլանդական «Այաքսը»։
Ավելի վաղ ռուսական «РБ Спорт» պարբերականը հայտնել էր, որ նիդերլանդական գրանդն ու հունական «Օլիմպիակոսը» հետաքրքրված են 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով։ Ի պատասխան այդ լուրերի՝ Կլյուևը նշել է.
«Որոշ ակումբների կողմից Նաիրի նկատմամբ հետաքրքրություն կա։ Առայժմ սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել»,- գործակալի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։

