«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հավանական եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը կապահովի որոշ թվով պատրաստված ադրբեջանցիների մուտքը Հայաստան

Հանդիպում

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից 11 օր հետո կայանալու է մեծ ֆորում՝ «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին, որը կայանալու է Մեղրիին ամենամոտ ադրբեջանական բնակավայրում՝ Օրդուբադում: Ի՞նչ մեսիջներ է իր մեջ պարունակում վերը նշված ֆորումը, ի՞նչ ռիսկերով հղի ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը նկատում է.

- Առաջին անգամը չէ, որ Նախիջևանում Հայաստանի դեմ ակնհայտ զավթողական նկրտումներ պարունակող բովանդակությամբ միջոցառում է կազմակերպվում, այս ամենն արդեն 4 տարուց ավելի է պարբերական բնույթ է կրում: 2022-ի ավարտից հետո, երբ Իլհամ Ալիևը ելույթ ունեցավ, դրան հաջորդող տարիների ընթացքում պարբերաբար այդ ամենը կազմակերպվել է ու շարունակում է կազմակերպվել: 

Բովանդակությունը շատ հստակ է. «Հայաստանի տարածքը ներկայացնել իբրև պատմական ադրբեջանական հող, հայերին՝ որպես ֆաշիստներ ու ցեղասպաններ, որոնք բնիկ ժողովրդին քշել են այդ տարածքից ու հայտ ներկայացնել այդ տարածքներ վերադառնալու համար»: Սա տևական ժամանակ ընթացող ադրբեջանական քաղաքականություն, քարոզչություն ու ծրագիր է:

– Այս ընթացքում հատկապես, քանի որ Հայաստանում նախընտրական շրջան է, ընդդիմադիր քաղաքական ուժերն ասում են, որ եթե գործող իշխանությունը վերընտրվի, ապա «300 հազար ադրբեջանցի կվերադառնա Հայաստան», իշխանությունն էլ ասում է, որ դա «հիվանդ մտքի երևակայություն է ընդամենը»: Ինչպե՞ս եք գնահատում այս խոսույթները:

– Նախ ասեմ, որ ես սկզբունքորեն դեմ եմ «ադրբեջանցիների վերադարձ» տերմինաբանությանը, որը սխալմամբ կիրառում են, որովհետև այդքան ադրբեջանցի երբեք չի ապրել Հայաստանում, որ մի բան էլ վերադառնա: Նույնիսկ 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ Խորհրդային Հայաստանում ապրել է մոտ 84 հազար ադրբեջանցի:

Ինչ վերաբերում է ընդհանուր քաղաքականությանը՝ ես կարծում եմ, որ ամեն բան ավելի լուրջ ու վտանգավոր է, քան ընդդիմությունն է արձագանքում, իշխանությունն է ներկայացնում: Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց Ադրբեջանի ղեկավարությունը նախագահի մակարդակով շրջանառության մեջ է դրել Հայաստանի դեմ զավթողական հայեցակարգ՝ հայտարարելով, որ «Հայաստան անունով պետություն այս տարածաշրջանում չի եղել, ու Հայաստանն իրենց պատմական հողն է, որի հետ կապված իրենք ունեն իրավունքներ»: 

Հիմա թե ինչ թվեր կշրջանառեն, ինչպես դա կձևակերպեն, այդ չէ հարցի բովանդակությունը, խոսակցությունը թվերի մասին չէ, այլ՝ Հայաստանի նկատմամբ զավթողականության, Հայաստանը կոնֆլիկտային տարածքի վերածելու քաղաքականության: 

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներ Հայաստան բերելուն, ապա, իմ համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու դեպքում դա ավելի քան հավանական է, որովհետև նա իր քաղաքականության վերջին 6 տարիների ընթացքում ապացուցել է, որ չկա որևէ ադրբեջանական պահանջ, որ ինքը մերժի: 

Այսինքն՝ եթե Ադրբեջանը նման ցանկություն հայտնի, ապա իրենք բնականաբար պատրաստակամություն են հայտնելու դա իրագործել՝ վախի, պատերազմի սպառնալիքի մեզ արդեն քաջածանոթ գործիքակազմով: 

Ինձ մտահոգեց նաև այն, որ ընտրություններից առաջ փաստացի ադրբեջանցիներ են եկել Հայաստան, նկարահանումներ են արել՝ պատրաստելով քարոզչական նյութեր, իրենց համար պապական-տատական տներ են հորինում: Այս ամենը փաստ է, բայց կպատկերացնե՞ք, որևէ հայ գնա Արցախ ու իր տունը նկարի: Այս քարոզչության պայմաններում ես ավելի քան հավանական եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը կապահովի որոշ թվով պատրաստված ադրբեջանցիների մուտքը Հայաստան: 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը