Կարապետ Պողոսյանին տեղափոխել են Երեւան. Ռուբեն Մելիքյան
ՆերքաղաքականՀանրային գործիչ Կարապետ Պողոսյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանի փոխանցմամբ՝ իրեն Գյումրիից տեղեկացրել են, որ Պողոսյանը ձերբակալվել է ժամեր առաջ։ Նա նշել էր, որ այդ պահին դեռևս ապահովված չէր ձերբակալվածի գտնվելու վայրի մասին տեղեկությունը պաշտպանին և հարազատներին փոխանցելու իրավունքը։
Ավելի ուշ փաստաբանը գրառումը լրացրել է՝ տեղեկացնելով, որ խնդիրը լուծվել է։ Նրա խոսքով՝ արդեն ապահովվել է պաշտպանին տեղեկացնելու իրավունքը, և փաստաբանը մեկնում է գործին ներգրավվելու նպատակով։
Ըստ Մելիքյանի, Կարապետ Պողոսյանին տեղափոխել են Երևան։
Ձերբակալության հիմքերի, ինչպես նաև հնարավոր մեղադրանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հրապարակվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս հանդես չի եկել համապատասխան հայտարարությամբ։

