Կուբան սկսել է զենք բաժանել քաղաքացիական բնակչությանը՝ կոչ անելով պատրաստվել ԱՄՆ-ի ներխուժմանը
ՄիջազգայինԿուբան սկսել է զենք բաժանել քաղաքացիական բնակչությանը՝ կոչ անելով պատրաստվել ԱՄՆ-ի հնարավոր ներխուժմանը, հաղորդում է Versión Final-ը։
Հրապարակման համաձայն՝ այս միջոցառումները կապված են կղզու շուրջ լարվածության աճի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացման հետ։
Ինչպես հայտնել է CNN-ի թղթակից Պատրիկ Օփմանը, հնարավոր ռազմական սցենարի նախապատրաստություններն արդեն ազդել են Հավանայի առօրյա կյանքի վրա, որտեղ կառավարական գործակալություններն ու կազմակերպությունները քննարկում են արտակարգ իրավիճակների և ռազմական գործողությունների հարցը։
Հունվարի 5-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նպատակ ունի Կուբայում ռեժիմի փոփոխություն իրականացնել։ Նա ասել է, որ Վաշինգտոնը այս հարցին կանդրադառնա Իրանից հետո։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68006

