Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները:

2005 ընտրատեղամաս առավոտյան ժամը 08:00-ից սկսել է աշխատանքը:

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22.734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:

Ընտրատեղամասերը կգործեն 12 ժամ՝ մինչև ժամը 20:00-ն:

Հիշեցնենք՝ ԱԺ ընտրությանը մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։

Քաղաքական ուժերը քվեաթերթիկներում ներկայացված են հետևյալ համարների ներքո.

1. Ռեֆորմիստների կուսակցություն (առաջին համար և վարչապետի թեկնածու՝ Վահան Բաբայան)

2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Նինա Կարապետյանց)

3. «Ուժեղ Հայաստան» դաշինք («Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Հայաստանը ես եմ») (Սամվել Կարապետյան)

4. Հայաստանի Շնորհապետական  կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)

5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)

6. «Միասնության թևեր» կուսակցություն (Արման Թաթոյան)

7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան)

8. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն (Վարուժան Ավետիսյան)

9. «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն (Արտակ Սարգսյան)

10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Լևոն Զուրաբյան)

11. «Հանրապետություն» կուսակցություն (Արամ Սարգսյան)

12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լևոն Շիրինյան)

14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան)

15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցություն (Վարդան Ղուկասյան)

16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան)

17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ ՀՅԴ «Դաշնակցություն», «Առաջ» աջ կենտրոնամետ կուսակցություն (Ռոբերտ Քոչարյան)

18. «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն (Արման Բաբաջանյան)

19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան):

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր նաև «Ալյանս» կուսակցությունը, որի քվեաթերթիկի համարը 13-ն էր, սակայն ավելի ուշ կուսակցությունը դիմեց ԿԸՀ՝ խնդրելով չեղարկել իր գրանցումը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում