Զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Օհայո նահանգում (Տեսանյութ)
ՄիջազգայինԶանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Օհայո նահանգի Տոլեդո քաղաքում անցկացվող փառատոնի մոտ։
Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ «բազմաթիվ վիրավորներ» տեղափոխվել են հիվանդանոցներ։
Իրավապահ մարմինները որոնում են կրակողին և, հնարավոր է, մի քանի կասկածյալների։
Տեղական ոստիկանության տվյալներով, կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։
Ոստիկանությունը կարծում է, որ զինված անձինք, հավանաբար, երկու տղամարդ են եղել, որոնք կրակ են բացել՝ հնարավոր է՝ միմյանց թիրախավորելով։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68002

