ԱՄՆ-ն նոր ավանտյուրա է սկսում Պարսից ծոցի գոտում
ՄիջազգայինNew York Post-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է իրանական սառեցված ակտիվները փոխանցել Պարսից ծոցի իր դաշնակիցներին։
Թերթի աղբյուրի խոսքով՝ նրանք պլանավորում են դրանք օգտագործել Իրանի հարձակումներից վնասված օբյեկտները վերականգնելու համար՝ անցյալում և ապագայում։
Աղբյուրը չի բացահայտել այս ծրագրի շրջանակներում ներառված գումարի չափը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հանձնարարել է իր թիմին դաշնակիցներից գնահատականներ խնդրել այն մասին, թե որքան կարժենա վնասի փոխհատուցումը։
Սա մեկ բան է նշանակում` ԱՄՆ-ն փորձում է Մերձավոր Արեւելքում նոր խորը հակամարտության օջախ ստեղծել: Այն է. Իրանը, իհարկե, չի հանդուրժի, եթե Պարսից ծոցի երկրներից որեւէ մեկը փորձի օգտագործել իրանական փողերը: Եվ եթե Ծոցի որեւէ պետությունը համաձայնվի նդունել ԱՄՆ-ի այդ «նվերը», հետեւանքը լինելու է Իրանի պատասխան գործողությունների տեսքով:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68001

