Հայտնի է «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026»-ի հաղթողը
Մշակութային«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում, որն Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, հյուրընկալվեց Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը։ Նա կատարեց Միկոլայ Մայկուսիակի «Դասական կոնցերտ՝ ակորդեոնի համար» ստեղծագործությունը։
Երկրորդ տեղը զբաղցրեց Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյան։ Նա կատարեց Էմանուել Սեժուռնինի Կոնցերտ մարիմբայի և լարայինների համար գործը։ Հայաստանի պատվիրակը՝ 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Նա կատարեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
«Դասական Եվրատեսիլ»-ին մասնակցեցին ջութակահարներ, դաշնակահարներ, կլարնետահար, ակորդեոնահար, ֆլեյտահար, մարիմբահարներ Հայաստանից, Բելգիայից, Կիպրոսից, Չեխիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Սերբիայից, Շվեդիայից և Շվեյցարիայից:
Բոլոր երկրների ներկայացուցիչները հանդես եկան Հայաստանի ազգային ֆոլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգը ղեկավարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Երեկոյի հաղորդավարներն էին Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքելյանը։
Հաղթողը որոշվեց ժյուրիի քվեարկության արդյունքում։ Միջազգային ժյուրիի կազմում էին գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը և հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

