ՁՅՈՒԴՈՅԻՍՏ, Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՀԵ ԱՂԱՍՅԱՆԸ ՏԱԼԼԻՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
ՍպորտՏալլինում մեկնարկած Ձյուդոյի Եվրոպայի բաց մրցաշարի առաջին օրը մեր երկրի ներկայացուցիչ, Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, ծնունդով Հրազդանից ՎԱՀԵ ԱՂԱՍՅԱՆԸ, վստահորեն տարավ 4 գեղեցիկ հաղթանակ Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Իտալիայի ու Լեհաստանի ներկայացուցիչների հանդեպ ու նվաճեց ոսկե մեդալ։ 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը, ցավոք պարտվել է մեկնարկային գոտեմարտում։ Մարտին Բադալյանը տարել է 2 հաղթանակ, սակայն դուրս է մնացել հետագա պայքարից։ 66 կգ քաշային Դավիթ Աբրահամյանը պարտվել է առաջին գոտեմարտում, իսկ 73 կգ քաշային Արտակ Թորոսյանը 2 հաղթանակ է տարել, սակայն նա նույնպես դուրս է մնացել հետագա պայքարից։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

