Արձանագրվել է ապօրինի քարոզչության 139 դեպք.«Արդար քվե»-ն տվյալներ ներկայացրեց

Ներքաղաքական

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Արդար քվե» դիտորդական առաքելությունն այսօր հրապարակեց նախընտրական շրջանում իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկումների հերթական արդյունքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը հայտնեց, որ արձանագրված բազմաթիվ խախտումները վնասում և բևեռացնում են հասարակությանը։

Դիտարկումների ընթացքում փորձագիտական խմբի կողմից ուսումնասիրվել և հաստատվել է 382 առերևույթ ընտրախախտման դեպք, իսկ 71-ը մերժվել է։

Ներկայացնելով արձանագրված խախտումների պատկերը՝ Սոնյա Համբարձումյանը նշեց, որ առաջին տեղում ապօրինի քարոզչությունն է՝ 36.4% (139 դեպք)։ Այն ներառում է քարոզչական նյութերի տեղադրումն օրենքով չնախատեսված վայրերում, դրանց վնասումն ու պոկումը։ Որպես օրինակ՝ մատնանշվեց քաղաքացու տրամադրած այն տեսանյութը, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծառայության աշխատակիցների օգնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառն ամրացնում օրենքով չթույլատրված վայրում։

Երկրորդ տեղում վարչական ռեսուրսի օգտագործումն է՝ 28%։ Արձանագրվել են քարոզչական նյութերի տարածումներ պետական հիմնարկների պաշտոնական էջերում, կոմունալ ծառայությունների աշխատակիցների ներգրավում, պաշտոնատար անձանց, դպրոցների ու մշակութային կենտրոնների ներկայացուցիչների անօրինական մասնակցություն նախընտրական միջոցառումներին։ Համբարձումյանն ընդգծեց, որ հատկանշական խախտումներից է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների մասնակցությունը քարոզարշավին, ինչը խստիվ արգելված է օրենքով։

Անդրադառնալով քարոզարշավի բովանդակությանը՝ Սոնյա Համբարձումյանը փաստեց, որ արձանագրվել են նաև թշնամանքի հրահրման և ատելության խոսքի դեպքեր (12%)։ Որպես ամենահայտնի օրինակ, նա հիշատակեց վերջերս «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ հրահրված միջադեպը, որտեղ երիտասարդների առողջությանը վնասներ էր հասցվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում