Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում։
Դրանից կարճ ժամանակ առաջ այնտեղ հայտնաբերվել է ծովային հեռակառավարվող ռազմանավակ։ Այն հագեցած է եղել ժամանակաչափով և ծրագրավորված է եղել պայթելու համար։ Տարածքի բնակիչները տարհանվել են պայթյունից մի քանի րոպե առաջ։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ օբյեկտը հայտնաբերվել է դեռևս առավոտյան ժամը 5:50-ին, իսկ պայթյունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 10:30-ին։ Թե ում էր այն պատկանում, դեռ տվյալներ չկան: Բայց հաստատ կմեղադրեն ռուսներին:
Նավահանգիստը փակ է։ Քաղաքում միացվել է կարմիր ազդանշան։
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67941

