«Իրավունք». Դավադրություն՝ Վեհափառի թիկունքում
Մամուլի տեսություն«Իրավունք»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն` հերթական դավադրությունն է մշակվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ եւ, ինչպես միշտ, Մայր Աթոռի ներսից:
Մեր աղբյուրների համաձայն, ինչ-ինչ փակ սենյակներում ոմանց ուղեղներում միտք է փայլատակել, որ եթե ընտրություններին իշխանափոխություն չլինի, իրական հեղափոխական ալիք կարող է փողոցում գեներացվել միայն Վեհափառ Հայրապետին ձերբակալության դեպքում:
Ահա թե ինչու ամեն կողմից «արջի ծառայություններ» են մատուցում վեհին՝ հնարավորինս նրան ներքաշելով որոշակի նեղ շրջանակների քաղաքական եւ անձնական շահերի դաշտ:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ընթացում հնարավորինս փորձում է շրջանցել Գարեգին Երկրորդին:
Փաստացի, ստացվում է պարադոքսալ մի իրավիճակ. հոգեոր-ընդդիմադիր շրջանակներն ամեն կերպ փորձում են հեռացնել կաթողիկոսին, ընդհուպ կալանավորում, որպեսզի ապահովեն հետընտրական սուր էմոցիաներ: Իսկ Նիկոլ Փաշինյանին ճիշտ հակառակը՝ ամենեւին ձեռնտու սցենար չէ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67928

