Ռուսական ուժերը Զապորոժեի արեւելյան ճակատում գրավել են ամենակարեւոր բնակավայրերից մեկը (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը Զապորոժեի արեւելյան ճակատում գրավել են ամենակարեւոր բնակավայրերից մեկը` Գուլյայպոլսկոեն (Կոմսոմոլսկ)` ներկայացնելով ողջ տարածքով մեկ բարձրացված ռուսական դրոշների կադրերը:
Նախօրեին ավելի հյուսիս ռուսները ճեղքել էին ուկրաինակլան պաշտպանությունը` դուրս գալով Զապորոժեի հարավում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցից` Օրեխովոեից հյուսիս տանող հիմնական մայրուղու գոտի:
Գուլյայպոլսկոեն գրավելով, ռուսական ուժերը հնարավորություն են ստանում ողջ ճակատով շարունակել հարձակումը այդ մայրուղու ուղղությամբ` Օմելնիկ - Լյուբիցկոե ուղղությամբ: Հաջողության դեպքում հաջորդ հարվածն ուղղվելու է Յուրկովկային (քարտեզում), ընդ որում, միանգամից արեւելյան եւ արեւմտյան թեւերից: Իսկ դա Օրեխովոյեի ողջ ճակատի համար ամբողջական շրջապատման հեռանկար է:

