«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քանի՞ ֆուռ ելակ ուտի Իոաննիսյանը, որ ե՛ւ ջերմոցատերերի խնդիրները կարողանա լուծի, ե՛ւ լուծ չընկնի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Արցախի ապագայի հարցում, թե ինչպիսին է ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ առաջնորդած «Հայաստան» դաշինքի տեսլականը, բավական ուշագրավ է: Դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը Հանրային հեռուստատեսության եթերում բանավեճի ժամանակ հայտարարեց, որ իրենք իրենց նախընտրական ծրագրով նախատեսում են արցախցիների վերադարձ Արցախ: Մինչդեռ նրանից առաջ նույն դաշինիքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ընդծել էր. «Արցախը վերադարձնել չենք կարող, բայց այն մարդիկ, ովքեր այս ավերածությունը բերել են, իսկապես պետք է պատասխան տան»: Փաստորեն, եթե զուգակցում ենք Գրիգորյանի ու Վարդանյանի ասածը, ստացվում է՝ Արցախը վերադարձնել չենք կարող, բայց արցախցիները պետք է վերադառնան Արցախ, այսինքն՝ պետք է հանձնվեն Ադրբեջանի՞ն, թե ինչ-որ բան տիկնայք խառնում են: Ի վերջո, ի՞նչ է գրված նախընտրական ծրագրում, փորձեցինք պարզել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, պարզվեց «Հայաստան» դաշինքն ընդհանրապես չի ներկայացրել այն: Իսկ դաշինքի կայքում հրապարակված ծրագրում առաջին կետը հակասում է երկրորդին: Դաշինքը խոստանում է Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության իրավունքի միջազգայնացում եւ անվտանգության երաշխավորում, ապա ընդծում բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքացիության հարցերի օպերատիվ լուծման անհրաժեշտությունը Հայաստանում, ինչպես նաեւ բնակարանային, զբաղվածության եւ սոցիալական ապահովման կայուն ծրագրերի իրագործումը: Այդպես էլ անհասկանալի է՝ ՀՀ-ում արցախցիների բնակարանային հարցե՞ր են լուծելու, թե արցախցիների տուն վերադարձն են ապահովելու:

Պակաս զարմանալի չէ ընտրություններին մասնակցող Հայաստանի Շնորհապետական կուսակցության վարքագիծը: Արդեն մի քանի օր է` տարբեր բանավեճերում հարց է բարձրացվում այս կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ տեղում գտնվող քաղաքագետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ արցախատյաց ելույթի հետ կապված: Եվ սույն նորաթուխ կուսակցությունը, փոխանակ դատապարտի իրենց թիմակցի մոտեցումները, համառորեն պնդում է, թե Անտինյանի խոսքը համատեքստից կտրված է։ Ամբողջական տեսանյութն էլ ներկայացրին, մեկ է, շնորհապետականներն իրենց էշն են քշում։ Սոցցանցերում հարց են բարձրացնում՝ դեռ մարդ կա՞, որ կասկածում է, թե իրենց շնորհապետական հռչակածները գաղափարապես նույն Նիկոլն են։

Իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻՆ երջանկացրել է ելակի արգելքը ռուսական շուկա: «Ելակ ենք ուտում մի բոլ, մերսի քեզ «Ռոսսելխոզնադզոր», - հրապարակած կարճ տեսանյութում ելակ ուտելով՝ նշել է նա: Անդրադառնալով վերոնշյալին՝ Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Դե լավ է, կեր ու կեր... Բայց հարց տուր ելակ աճեցնող ջերմոցատերերին, թե միայն քո ուտելու օգուտն իրենց համար ո՞րն է, ու արդյո՞ք նրանք դրանից գոհ են...Հետաքրքիր է, իսկ սորոսականների սիրելի եւ դոնոր երկրները ինչո՞ւ այդ ելակը չգնեցին` հայ ելակագործներին օգնելու համար...»: Եվ, իրոք, այլապես քանի՞ ֆուռ ելակ ուտի Իոաննիսյանը, որ ե՛ւ ջերմոցատերերի խնդիրները կարողանա լուծի, ե՛ւ լուծ չընկնի:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան