Սրանք խոսելու տեղ չունեն, պարզապես մնում է ժողովուրդը հասկանա. Էդուարդ Շարմազանով

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ։

— Նախընտրական շրջանն ավարտվում է, ինչպես կմեկնաբանեք այն, որ որոշ դեպքերում իբրեւ ընդդիմություն ներկայացվող քաղաքական ուժերը Հանրայինի բանավեճերի ժամանակ երբեմն ավելի շատ իրար էին փնովում, քան իշխանությանը:

— Դե ամեն ուժին ընդդիմություն հո չեն ասի: Չեմ կարծում, որ բոլոր նրանք, ովքեր իրենց ընդդիմություն են հռչակում, իրական ընդդիմություն են: Ինձ համար առնվազն մի քանի ընդդիմադիր ուժ կա, նրանք էլ իրենց շատ կոռեկտ, համաչափ պահեցին: Բայց այո, իրավացի եք, ցավոք կան մարդիկ, ովքեր ընդդիմադիր ձայները փոշիացնում են:

— ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, բայց էլի հանրապետականներին էին քննարկում: Ինչո՞ւ:

— Թող գան ՀՀԿ-ին ուղիղ հարցեր տան, Հանրապետականն էլ կպատասխանի: Գուցե մտածում են, որ Հանրապետական կուսակցությանը քննադատելով` իրենց ձայները կավելանան: Այսինքն` այդ հեղափոխության կողմնակից հասարակությունը, որը 2018 թվականին մեզ մերժել է, հիմա ցանկանում են կռիվ տալ, տեսնելու համար, ով ավելի շատ է քննադատում Հանրապետականին, որպեսզի գուցե, մեր ժամանակաշրջանում, դժգոհ քաղաքացիների ձայներին տիրանան: Դե ընտրություններ են, ով ինչ ասես կարող է խոսել: ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին: Մենք ասել ենք աջակցում ենք ընդդիմությանը եւ կոչ ենք անում ձայն տալ այն ուժերին, ովքեր խնդիր չունեն` անցողիկ շեմը հաղթահարելու: Մենք ասել ենք, որ այս իշխանությունը չարիքի իշխանություն է, որը դուրս է եկել Անկախության հռչակագրի դեմ: Այս իշխանությունը վտանգ եւ սպառնալիք է, որը խելոք կատարում է Ալիեւի բոլոր հրահանգները: Եվ այս իշխանության վերարտադրվելու դեպքում մենք կմոտենանք «Արեւմտյան Ադրբեջան» լինելուն:

— ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքեց այն խոսակցությունը, որ 300 հազար ադրբեջանցի գալու եւ բնակվելու են Հայաստանում: Ի՞նչ եք կարծում` ստո՞ւմ են:

— Զարմանում եմ, որ Հայաստանում կան բանական մարդիկ, ովքեր դրանց հերքումներին կամ խոստումներին հավատում են: Նույն Ալեն Սիմոնյանը, իր շեֆի հետ միասին 2021 թվականի ընտրություններից հետո, խորհրդարանում ուղղակիորեն ասում էր, որ Արցախում ապագա կա: Հիմա Արցախում հայ չկա: Նռները ձեռքները 2018-2019 թթ.-երին գնում ասում էին՝ Աղդամն իմ հայրենիքն է: Պատերազմի ժամանակ ասում էին` Արցախը անկախ է եւ լինելու է ինքնորոշված: Նայեք, սեպտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում: Թող իրենք գնան իրենց նախկին հայտարարությունների հետ կռիվ անեն: Ալեն Սիմոնյանը այն պետական գործիչն է, որը կանգնել եւ հայտարարել է 2021 թվականի ընտրություններից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, որ Արցախում ապագա կա ու ծափահարել է: Հիմա 2026 թիվն է, Արցախում ապագա կա՞: Արցախում հայ չկա:

— Բայց հետո էլ ասաց, թե սխալվել է...

— Այդ սխալն արժեցել է 140 հազար մարդու տնից-տեղից կտրելուն: Իրենց սխալն արժեցել է Արցախի կորստի, հազարավոր կյանքեր, տասնյակ հազարավոր մարդկանց վիրավոր սարքել, տասնյակ հազարավոր երեխաների չծնվելուն: Ի՞նչ է նշանակում սխալվել է: «Բլոտ» էր խաղո՞ւմ, որ 4 թուղթը մոռացել էր ցույց տար: Բա դա ենք ասում, որ իրենց սխալները շատ թանկ են նստում մեր ազգի ու պետության վրա:
2020 թվականին գնում էին սահմանադրական բարեփոխումների՝ հպարտ քաղաքացու անձնագրով: Ես Նիկոլ Փաշինյանին ասել եմ, մենք քեզ թողել ենք երկու հայկական պետություն՝ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Դու մտածի` ինչ ես թողելու: Կամ եթե Արցախը շուտ էր տված, բոլորով՝ թիմակիցներով գնում էին ինագուրացիայի, որ ի՞նչ անեին: Շուշիում գնում «Քոչարի» էին պարում, որ ի՞նչ: Ասում էին Արցախը մեր հայրենիքն է, բա ձեր հայրենիքը հանել տվե՞լ եք… Սրանք խոսելու տեղ չունեն, պարզապես մնում է` ժողովուրդը հասկանա: Իսկ կհասկանա, թե՝ ոչ, հունիսի 7-ին կերեւա:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում