Նոր Նորքի թաղապետարանում բացարձակ բարձիթողի վիճակ է

Ներքաղաքական

Նոր Նորք վարչական շրջանում համատարած արձակուրդ է: Երեւանի քաղաքապետարան, դուք տեղյա՞կ եք, որ Նոր Նորքի թաղապետարանում տիրում է բացարձակ բարձիթողի վիճակ:

«Իրավունք»-ին ահազանգում են բնակիչները՝ առավոտից փորձում են կապ հաստատել Նոր Նորքի թաղապետարան, սակայն պատասխան չեն ստանում: Նախ հեռախոսազանգերին չեն պատասխանում, հետո երբ վերջապես բախտները բերում է, եւ պատասխանում են, ասում են, որ թաղապետ ՄԱՐԱՏ ՍԵՎՈՅԱՆԸ արձակուրդի մեջ է: Պարզ է՝ քարոզարշավ է, պետք է հնարավորինս ակտիվ մասնակցություն ցուցաբերի: Բայց արդար լինելու համար, ասենք, որ դա էլ է ձախողել: Այդ մարդը՝ Սեւոյանը, բացարձակ անտեղյակ է թաղում տիրող իրականությունից: Երբեւէ որեւիցե գործունեությամբ աչքի չի ընկել նորնորքցիների մոտ: Պասիվ, «դինջ» վիճակում, իր փողն է ստանում, մինչեւ տեսնի` ինչ կլինի:

Շարունակենք բաժին առ բաժին: «Իրավունք»-ի հարցին, որ եթե թաղապետը գնացել է հանգստի, ապա ո՞վ է այս պահին փոխարինում, շատ նուրբ ձայնով, լավին՝ «լЬավ», այսինքն` ռուսերեն տառ ավելացնելով մի կին, պատասխանում է, որ փոխարինողը եւս տեղում չէ. իբր վերջինս շրջայցի է: Փորձում ենք չնահանջել եւ զանգել կոմունալ բաժին: Կրկին չկա պատասխան: Ի դեպ, այդ ողջ զանգերը կատարվել են ոչ ընդմիջման ժամերին: Սա էլ ֆիքսենք, որ հետո չասեն` մարդիկ գնացել էին հաց ուտելու:

Ի՞նչ է ստացվում, որ բնակիչը բացարձակապես չի կարող կապ հաստատել թաղապետարանի, նրա վերադասի կամ աշխատակազմի հետ, քանի որ այդ հեռախոսները կրում են միայն գույքի տեսք: Խոսելով բարեփոխումների մասին` հստակ գոնե այս նախընտրական շրջանում մի քիչ խիղճ դրսեւորեք: Հասկանալի է, որ դժվար է խաղալ, բայց դուք փորձեք, գուցե միամիտներ գտնվեն ու հավատան...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում