Ռուսաստանը և ԱՄՆ–ն վաղը կստորագրեն Բերինգի նեղուցով թունելի կառուցման համաձայնագիր. Դմիտրիև
ՄիջազգայինՌուսաստանը և Միացյալ Նահանգները վաղը կստորագրեն Բերինգի նեղուցով թունելի կառուցման վերաբերյալ համաձայնագիր, ասում է Դմիտրիևը։
Երկրները կշարունակեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև թունելի նախագծումը։
«Վաղը մենք ստորագրում ենք թունելի նախագծումը շարունակելու համաձայնագիր։ Թունելը կկառուցվի։ Դա կլինի մեր երկրների միջև խոշոր ենթակառուցվածքային նախագծերից մեկը», - ասաց Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավարը։
Ավելի վաղ Դմիտրիևը նշել էր, որ Ռուսաստանը և Ալյասկան Բերինգի նեղուցով կապող թունելը կարող է կառուցվել ութ տարուց էլ պակաս ժամանակում, և դրա արժեքը չի գերազանցի 8 միլիարդ դոլարը։
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67907

