ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

Ներքաղաքական

Իշխանության ներկայացուցիչներն այս օրերին Ռուսաստանից Հայաստան գալ պատրաստվող քաղաքացիներին 25-օրյա վարժական հավաքով են սպառնում, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա նշել է, որ վերջին մի քանի օրն այդ սպառնալիքները հնչում են բոլոր այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ Հայաստան են ժամանելու նաև այլ առիթներով։ «Այդ սպառնալիքները հնչում են իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ պատգամավորների, քարոզիչների, պաշտոնյաների կողմից։

Նրանք սկսել են սպառնալ մեր հայրենակիցներին, որոնք պատրաստվում են այս օրերին գալ Հայաստան ոչ միայն ընտրություններին մասնակցելու, այլ տարբեր առիթներով՝ ուրախության, տխրության կամ արձակուրդ»,- նշել է Մանուկյանը։ Նա հավելել է, որ իշխանությունն այդպիսով փորձում է «վախեցնել ՀՀ քաղաքացիներին՝ Զինված ուժերը ծառայեցնեցնելով քաղաքական, ընտրական հաշիվներին»։

Մանուկյանը հիշեցրել է՝ առաջին անգամ չէ, որ իշխանությունը փորձում է օգտագործել վարժական հավաքները։ ««Դիմադրության» շարժման օրերին սկսեցին հայտարարել, որ բոլոր այն երիտասարդներին, ովքեր կանգնում են հրապարակներում, պետք է տանել վարժական հավաքների։

Դրանք միայն խոսքեր չէին, իրականում՝ տասնյակ երիտասարդների այդ օրերին զորակոչեցին 25-օրյա վարժական հավաքների»,- եզրափակել է պատգամավորը։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Մասնակցում է 18 քաղաքական ուժ։


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում