ԱՄՆ-ից հավանություն են տվել TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը

Ներքաղաքական

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հավանություն է տվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընկերության հիմնմանը, հայտնել են կորպորացիայից։ DFC-ի հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը պետք է աջակցի TRIPP նախագծի իրականացմանը։

Ընկերությունն ստեղծվելու է որպես Հայաստան-ԱՄՆ համատեղ նախաձեռնություն՝ առևտրի, փոխադրումների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նպատակով։ Նշվում է, որ նախաձեռնությունը հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հռչակագրի, ինչպես նաև TRIPP-ի շրջանակային համաձայնագրի վրա։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել առանցքային ենթակառուցվածքային նախագծերի՝ երկաթուղիների, ավտոճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլ ենթակառուցվածքների զարգացմանը։ DFC-ի գնահատմամբ՝ նախագիծը պետք է նպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը, առևտրի զարգացմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։ DFC-ի գլխավոր տնօրեն Բեն Բլեքի խոսքով՝ TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծումը միտված է տնտեսական համագործակցության միջոցով խաղաղության ամրապնդմանը։ Նա նշել է, որ հաստատված ներդրումային որոշումները համապատասխանում են ԱՄՆ ռազմավարական նպատակներին և ուղղված են գործընկեր երկրների հետ երկարաժամկետ համագործակցության խորացմանը։

TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծումը ներառվել է DFC-ի կողմից հաստատված 2,5 մլրդ դոլարի ռազմավարական ներդրումների փաթեթում, որը ներառում է նաև էներգետիկ, ենթակառուցվածքային և հանքարդյունաբերական այլ նախագծեր։ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում էր ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ։ Մայիսի 26-ին ՀՀ-ն և ԱՄՆ-ն նախաստորագրել, իսկ հունիսի 4-ին ստորագրել էին TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ TRIPP-ը վերաբերում է այն տարանցիկ ուղուն, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով։


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում