ԱՀԱԶԱՆԳ. «Նիկոլի թվին» կասկածելի արագությամբ հարստացած բիզնեսմենը «գցել է» տասնյակ գործարարների եւ թռել տաք երկրներ` Էմիրատներ
ՆերքաղաքականԻշխանության հովանավորյալ գործարարներից Նարեկ Նալբանդյանը շարունակում է հայտնվել է կասկածելի գործարքների կիզակետում։ 2024-ի սկզբին նա գնել էր «Օազիս» սուպերմարկետների ցանցը շուրջ 300 մլն դրամով, սակայն պայմանագրով հաստատված վերջին 60 մլն դրամը պարզապես հրաժարվել է վճարել՝ անգամ դատարանի մասնակցությամբ փաստացի ընդունելով պարտքը։
Նալբանդյանը, հիշեցնենք, վերջին տարիներին պետական ռեսուրսների «բարեգործական» սեփականաշնորհումների ճանապարհով ձեռք էր բերել ոչ միայն Ծաղկաձորի «Գոլդեն փելիսը» և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ դրված առանձնատունը, այլ նաև «Ծիրան» և «88» սուպերմարկետների ցանցերը։
Պարզվում է, սակայն, «Նիկոլի թվին» կասկածելի արագությամբ իր բիզնեսներն ընդլայնող գործարարը բառի ուղիղ իմաստով «գցել է» մի շարք տնտեսվարողներին, ովքեր դիմել են դատարան` հույս ունենալով, որ օրենքի ուժի պարտադրանքով գոնե հետ կբերեն իրենց գումարները: Բայց մինչ այդ տնտեսվարողները ահազանգում են, որ կանգնել են լրջագույն խնդրի առաջ` ընդհուպ կարող են սնանկացման հասնել: Տնտեսվարողներից մեկը, ում անունը չենք հրապարակում 1.5 տարի վերջինիս պատկանող սուպերամարկետներին մատակարարել է ձեթ, հյութ եւ ածելի.«Սկզբում պարտաճանանչ վճարում էին, դե ոնց են խարդախները վստահություն շահում, հետո սկսեց ուշացումներով վճարել, իսկ նոյեմբեր-դեկտեմբերից առհասարակ կորան ու կորան: Ընդհանուր առմամբ 60 սուպերամարկետների ենք մատակարարել մեր ապրանքները, իսկ «Ծիրան» և «88» սուպերմարկետների ցանցերը ընդհանուր 100 հատ են հանրապետությունում: Դեկտեմբերին պարտավորվել էին երկու ամսվա ընթացքում վճարել մեր 5 միլիոն դրամը; Սակայն մինչ օրս ոչ վճարել են, ոչ էլ կապի են դուրս գալիս: Մենք մեր շրջանառու միջոցներից ենք այդ հինգ միլիոնը հանել ու հիմա ֆիրմաները կանգնած են լրջագույն խնդրի առաջ, իսկ իշխանությունների սրտի օլիգարխը ասում են` Էմիրատներում հանգիստն է վայելում: Ես Ձեզ ասեմ, որ այս պահին նա տասնյակ տնտեսվարողների է պարտք, որոնց պարտքի ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիարդը»:

