«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Տնտեսություն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Կիբերանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» թեմայով պանելային քննարկմանը` RISE Powered by Silicon Mountains տեխնոլոգիական համաժողովի շրջանակում, որը համախմբել էր տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, պետական կառույցների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի և տարածաշրջանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կիբերանվտանգության ոլորտի արդի մարտահրավերներին, թվային ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման և անվտանգության միջև հավասարակշռության ապահովման անհրաժեշտությանը։

Պարոն Յիրիկյանն իր խոսքում նշել է, որ թվային դարաշրջանում մրցակցային առավելությունը որոշվում է ոչ միայն նորարարությամբ, այլև անվտանգությամբ, իսկ կազմակերպությունների և պետությունների թվայնացմանը զուգահեռ ավելի մեծ նշանակություն է ստանում համակարգերի և տվյալների պաշտպանվածությունը։

«Ucom-ում մենք կիբերանվտանգությունը դիտարկում ենք որպես մեր ցանցերի և ծառայությունների զարգացման անբաժանելի մաս։ Այսօր այն միայն տեխնոլոգիական խնդիր չէ. այն դարձել է բիզնեսի կայունության, հաճախորդների վստահության և ազգային դիմակայունության կարևոր բաղադրիչ։ Թվային տնտեսության զարգացումն անհնար է առանց անվտանգ և հուսալի կապի ենթակառուցվածքների», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք մեկնարկում ենք RISE նախաձեռնությունը, որը Հայաստանում առաջին անգամ մեկ հարթակում միավորում է գիտությունը, ճարտարագիտությունը, նորարարությունն ու ռազմարդյունաբերությունը։ Սա համագործակցության հարթակ է, որտեղ գաղափարները վերածվում են տեխնոլոգիաների և գործնական լուծումների։ Մեր նպատակն է համախմբել գիտական և ինժեներական ներուժը՝ նպաստելով նոր արտադրանքի ստեղծմանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը», -  ասել է ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամների և բազմաթիվ գործընկերների առաջարկությունների հիման վրա, Silicon Mountains ամենամյա տեխնոլոգիական միջոցառումների շարքում այս տարի առաջին անգամ ավելացել է նոր RISE միջոցառումը, որն անցկացվեց «Մենք ենք մեր սարերը. Վերելք» կարգախոսի ներքո։

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության, 5G տեխնոլոգիաների, ամպային լուծումների և փոխկապակցված համակարգերի զարգացման հետ կապված նոր հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաև մասնավոր և պետական հատվածների համագործակցության կարևորությունը՝ կիբերսպառնալիքներին արդյունավետ հակազդելու համար։

Ucom-ը՝ որպես միջոցառման տեխնոլոգիական գործընկեր, ապահովել է համաժողովի հուսալի կապն ու թվային ենթակառուցվածքը՝ նպաստելով մասնակիցների միջև անխափան հաղորդակցությանը և միջոցառման արդյունավետ անցկացմանը:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան