Մտածում ենք. Սպերցյանի հայրը` որդու Սաուդյան Արաբիա տեղափոխելու առաջարկի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը, մեկնաբանել է որդու՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող տեղեկությունները։
«Առաջարկ կա։ Առայժմ մտածում ենք։ Առաջնահերթությունը Եվրոպան է։ Այնպես չէ, որ նա արդեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Առայժմ ոչ։ Դեռ սպասում ենք»,- Սպերցյսնի հոր խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։

