Էդուարդ Սպերցյանը նոր համարի մարզաշապիկ կկրի Հայաստանի հավաքականում
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ազգային ընտրանու կազմում այսուհետ հանդես կգա նոր խաղահամարով։
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Սպերցյանն այսուհետ կկրի 10 համարի մարզաշապիկը։ ՀՖՖ-ն այս փոփոխությունը սոցիալական ցանցերի իր էջերում ներկայացրել է տպավորիչ՝ «Ավագ, 10 համար, մեկ նպատակ» խորագրով։
Նախկինում հայ կիսապաշտպանը գլխավոր թիմում հանդես էր գալիս 8 համարի ներքո։ 10 համարի խաղաշապիկն ազատ էր մնացել այն բանից հետո, երբ Լուկաս Սելարայանը որոշում կայացրեց ավարտել միջազգային կարիերան Հայաստանի հավաքականի կազմում։

