Եթե, Սպերցյանին դեռ չեն հրավիրում Եվրոպա, ուրեմն պոտենցիալ չեն տեսնում. Գուբերնիև
Սպորտ«Матч ТВ»-ի հաղորդավար և հայտնի մեկնաբան Դմիտրի Գուբերնիևը կոչ է արել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին չտեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։
«Սպերցյանն ընտրության առաջ է. կամ լճացում Սաուդյան Արաբիայում, կամ վառ պայքար Ռուսաստանի առաջնության ոսկե մեդալների համար։ Այդ լճացումը կարող է լինել ֆուտբոլային, բայց ոչ ֆինանսական առումով։ Սպերցյանը պետք է որոշում կայացնի։ Այն, ինչ իրեն կարող է թույլ տալ Կրիշտիանու Ռոնալդուն, որն արդեն բոլորին ամեն ինչ ապացուցել է, մեկ այլ պատմություն է, իսկ Սպերցյանի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է:
Եթե նրան դեռ չեն կանչում Եվրոպա, նշանակում է՝ նրա մեջ պոտենցիալ չեն տեսնում, թեև նա լավ ֆուտբոլիստ է։ Ընդհանրապես, տարօրինակ ընտրություն է՝ Եվրոպայի և Սաուդյան Արաբիայի միջև։ Ամեն դեպքում, քանի դեռ առաջարկներ չկան, նրա մեջ եվրոպական առաջնության մակարդակի ֆուտբոլիստ այնքան էլ չեն տեսնում։ Ուստի մնա՛, սիրելի ընկեր Սպերցյան, «Կրասնոդարում», պայքարի՛ր չեմպիոնության համար, ուրախացրո՛ւ ռուս երկրպագուներին»։

