Թրամփն իրանի հետ համաձայնության համար պատրաստ է հրաժարվե՞լ Նեթանյահուից

Վերլուծություն

­Վեր­ջին շա­բաթ­նե­րին Ի­րա­նի շուրջ ի­րա­վի­ճա­կը, հա­մե­նայն­դեպս հրա­պա­րա­կա­յին հար­թութ­յու­նում, ան­ցել է «ստան­դարտ ռե­ժի­մի»: Գի­շե­րա­յին ժա­մե­րին մի «փոք­րիկ» փոխհր­թի­ռա­կո­ծութ­յուն է: Ա­ռա­վոտ­յան զայ­րա­ցած Թ­րամ­փը «շան լափ է թա­փում» ի­րան­ցի­նե­րի գլխին: Հե­տո ճա­շում է, հանգս­տա­նում, եւ ի­րան­ցի­ներն ար­դեն դառ­նում են «լավ տղա­ներ»: Ե­րե­կո­յան մոտ էլ մի քա­նի հայ­տա­րա­րութ­յուն է ար­վում շատ լավ բա­նակ­ցութ­յուն­նե­րի եւ ուր որ է` հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րե­լու մա­սին: Գի­շե­րը նո­րից մեկ­–եր­կու «թե­թեւ» հար­ված, եւ այս­պես շա­րու­նակ:

ԱՄՆ–ԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ, ՔԱՆ ԻՐԱՆԻՆ Է ՊԵՏՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ

 Սա հրա­պա­րա­կա­յին դաշ­տում: Իսկ ի­րա­կա­նում գնա­լով ա­վե­լի տե­սա­նե­լի է դառ­նում, որ խոր­քա­յին մա­կար­դակ­նե­րում ակ­տիվ բա­նակ­ցութ­յուն­ներ ըն­թա­նում են: Ընդ ո­րում` բազ­մա­վեկ­տոր, տար­բեր ուղղ­վա­ծութ­յուն­նե­րով, գրե­թե ան­տե­սա­նե­լի տա­րաբ­նույթ միջ­նորդ­նե­րի ներգ­րավ­մամբ: Եվ այն, որ ար­դեն Ի­րանն է սկսել խո­սել հա­մա­ձայ­նագ­րի գրե­թե վերջ­նա­կան տար­բե­րա­կի մա­սին, դա ար­դեն լուրջ է: Թե կոնկ­րետ ինչ են պայ­մա­նա­վոր­վում, ինչ դե­տալ­ներ են ներգ­րավ­ված պայ­մա­նագ­րում, են­թադ­րութ­յու­ննե­րի պա­կաս չկա, ընդ ո­րում, քիչ չեն նաեւ դի­տա­վոր­յալ ֆեյ­քե­րը: Բայց մեկ բան կա­րե­լի է հաս­տատ հա­մա­րել. ո՛չ ԱՄՆ–ն եւ ո՛չ էլ Ի­րա­նը պա­տե­րազ­մը վերսկ­սե­լու ցան­կութ­յուն չու­նեն, ա­սենք ա­մե­րիկ­յան կող­մի մոտ ընդգծ­ված է դառ­նում ցան­կութ­յու­նից բա­ցի նաեւ հնա­րա­վո­րութ­յան պա­կա­սը: Մի շարք լուրջ աղբ­յուր­ներ հայտ­նե­ցին այն ռազմա­կան ծախ­սե­րի մա­սին, ո­րոնք ի­րա­կա­նաց­րել է Վա­շինգ­տո­նը: Ընդ ո­րում, այս­տեղ խնդի­րը միայն փո­ղը չէ. կան տար­բեր տեխ­նո­լո­գիա­կան զի­նա­տե­սակ­ներ, ո­րոնք ա­մե­րիկ­յան բա­նա­կի հար­վա­ծա­յին հզո­րութ­յան հիմքն են կազ­մում, եւ այն­պես չէ, որ մի քիչ շատ փող ծախ­սե­լով, հնա­րա­վոր է դրանց ար­տադ­րութ­յան ծա­վալ­նե­րը բազ­մա­պատ­կել: Արդ­յուն­քում, ներ­կա տեմ­պե­րով տար­բեր նման զի­նա­տե­սակ­նե­րի հա­մար նա­խա­պա­տե­րազմ­յան մա­կար­դա­կը վե­րա­կանգ­նե­լը տա­րի­ներ է պա­հան­ջում: Ի­հար­կե, ԱՄՆ­–ի կար­գի եր­կի­րը կա­րող է նաեւ մտա­ծել ար­տադ­րա­կան հզո­րութ­յուն­նե­րի աս­տի­ճա­նա­կան մե­ծացման մա­սին: Բայց այս­տեղ էլ խնդիր կա. բա որ վա­ղը–մ­յուս օրն այդ թան­կար­ժեք զի­նա­տե­սակ­նե­րի կա­րիքն այ­լեւս չե­ղավ, ի՞նչ են ա­նե­լու մեծ ծա­վալ­նե­րի հետ, հո այդ­քան փո­ղը ջու­րը չե՞ն լցնե­լու: Արդ­յուն­քում, ե­թե նոր­ից մեկ­–եր­կու ա­միս ԱՄՆ–ն Ի­րա­նի դեմ կռվի նախ­կին տեմ­պե­րով, պա­հեստ­նե­րը պար­զա­պես կդա­տարկ­վեն, այն է` մի քա­նի տա­րի ա­մե­րիկ­յան բա­նա­կը կու­նե­նա մար­տու­նա­կութ­յան խնդիր: Ու դա գործ­նա­կա­նում միան­շա­նակ է, քա­նի որ ան­գամ ա­մե­րի­կա­ցի­ներն են խոս­տո­վա­նում, որ Ի­րա­նը դեռ շատ լուրջ ռազ­մա­կան պո­տենց­իալ է պահ­պա­նել: Նաեւ տասն­յակ ստոր­գետն­յա զի­նա­պա­հեստ­ներ, ո­րոնց մուտ­քերն ա­մե­րի­կա­ցի­ներն իս­րա­յել­ցի­նե­րի հետ հի­շա­տակ­ված թան­կար­ժեք ռազ­մամ­թեր­քով հար­վա­ծել եւ փա­կել էին, հի­մա ի­րան­ցի­նե­րը բա­ցում են սո­վո­րա­կան շին­տեխ­նի­կա­յով եւ շարք վե­րա­դարձ­նում անվ­նաս մնա­ցած հրթիռ­նե­րը:

Ե­թե սրան ա­վե­լացնում ենք այն ներ­քին եւ ար­տա­քին խնդիր­նե­րը, ո­րոնք Թ­րամփն այս պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով ու­նի, ո­րը հասց­րել է վար­կա­նի­շի ծայ­րա­հեղ ան­կման, ա­պա դա եւս շատ լուրջ փաս­տարկ է, որ պա­տե­րազ­մի վերսկ­սու­մը մնում է ան­ցան­կա­լի:

Ինչ վե­րա­բե­րում է Ի­րա­նին, ա­պա չնա­յած այն բա­նին, որ Թեհ­րա­նը կա­րո­ղա­ցավ դի­մա­կա­յել ինչ­պես պա­տե­րազ­մին, այն­պես էլ` ներ­քին հե­ղաշրջ­ման փոր­ձե­րին, սա­կայն ու­նի լուրջ կո­րուստ­ներ, ո­րոնք նոր պա­տե­րազ­մի դեպ­քում բազ­մա­պատկ­վե­լու են: Ըս­տ այդմ, ե­թե հնա­րա­վոր է հա­մե­մա­տա­բար ըն­դու­նե­լի պայ­ման­նե­րով լե­զու գտնել Թ­րամ­փի հետ, ա­պա ինչ կա որ, ներ­կա դիր­քե­րը, ո­րոնք նկա­տե­լիո­րեն բարձր են նա­խա­պա­տե­րազմ­յան մա­կար­դա­կից, Թեհ­րանն ու­րախ կլի­ներ պա­հել բա­նակ­ցա­յին ճա­նա­պար­հով:

­Կարճ ա­սած, կող­մե­րի հա­մար խա­ղա­ղութ­յան հաս­նելն ի­րոք այս պա­հին լա­վա­գույն տար­բե­րակն է, եւ ըստ այդմ էլ խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ բա­նակ­ցութ­յուն­նե­րը հա­սել են եզ­րա­փա­կիչ փու­լին եւ մեկ­–եր­կու շա­բաթ­վա մեջ հնա­րա­վոր է փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մը, միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան տեսք ու­նի:

Այլ բան, որ պա­տե­րազ­մող եր­րորդ կող­մի` Իս­րա­յե­լի, ա­ռա­վել եւս` նրա գոր­ծող վար­չախմ­բի հա­մար այս պա­հին խա­ղա­ղութ­յուն աս­վա­ծը, մեղմ ա­սած, դեռ մնում է միան­գա­մայն ան­ցան­կա­լի: Իս­րա­յե­լը, որ­պես պե­տութ­յուն, մեծ հույ­սեր ու­ներ, որ ըն­թա­ցող պա­տե­րազմ­նե­րի շար­քի հաշ­վին դուրս կգա միան­գա­մայն նոր մա­կար­դակ` «Մեծ Իս­րա­յել» գա­ղա­փա­րա­խո­սութ­յան շրջա­նակ­նե­րում: Ա­մեն ինչ ար­դեն աչ­քի ա­ռաջ էր թվում, պետք էր միայն հաղ­թա­հա­րել Ի­րան կոչ­վող պատ­նե­շը: Չս­տաց­վեց, ո­չինչ, կա­րե­լի է նոր ծրագ­րեր մշա­կել` ա­պա­գա­յի վրա հույ­սեր դնե­լով: Միայն թե այդ «չստաց­վե­ցը» գոր­ծող վար­չախմ­բի վրա շատ ծանր է նստե­լու. հասց­րել են գնալ բա­զում ծայ­րա­հեղ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի, այդ թվում` բա­ցա­հայտ ցե­ղաս­պա­նութ­յան` «հաղ­թող­նե­րին չեն դա­տում» հաշ­վար­կով: Բայց ե­թե չեն հաղ­թում, ի­հար­կե, կդատ­վեն եւ հենց Իս­րա­յե­լի կող­մից, ո­րը հի­մա պետք է այդ բո­լոր գա­զա­նութ­յուն­նե­րը, ա­սենք նաեւ այդ «չհա­ջող­վեց»–ի մեղ­քը ինչ­–որ ու­ժի վրա «դուրս գրել» եւ դրա­նով` «ինք­նա­մաքր­վել»:

­Մի խոս­քով, որ Նե­թան­յա­հու­ի եւ նրա մեր­ձա­վոր թի­մի հա­մար ԱՄՆ­–ի եւ Ի­րա­նի մի­ջեւ հա­մա­ձայ­նութ­յու­նը վատ­թա­րա­գույն սցե­նարն է, դա էն գլխից էր հաս­կա­նա­լի: Նաեւ սպա­սե­լի էր, եւ սպա­սե­լիք­ներն ար­դա­րա­ցան, որ ա­մեն բան ա­նե­լու են այդ հա­մա­ձայ­նա­գի­րը թույլ չտա­լու հա­մար: Եվ այն, որ գործ­նա­կա­նում այն փու­լում, երբ ար­դեն բաց տեքս­տով էր հայ­տա­րար­վում խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի գրե­թե պատ­րաստ լի­նե­լու մա­սին, Նե­թան­յա­հուն ո­րո­շեց ա­վե­լի սրել Լի­բա­նա­նում պա­տե­րազ­մը` հրա­մա­յե­լով հար­վա­ծել ար­դեն մայ­րա­քա­ղաք Բեյ­րու­թին, ի­հար­կե, վեր­ջին ծայ­րա­հե­ղութ­յունն էր: Միայն թե դա ա­վե­լի շատ ա­վանտ­յու­րա­յի տպա­վո­րութ­յուն թո­ղեց:

ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻ ՎԵՐՋԻ՞Ն ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ

­Նա­խօ­րեին Ի­րա­նը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, որ դուրս է գա­լիս բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից: Ա­վե­լին, ցու­ցադ­րա­բար սպառ­նաց պա­ղես­տին­յան օ­կու­պա­ցիոն գո­տի­նե­րում բնակ­վող իս­րա­յել­ցի­նե­րին, որ վերսկ­սե­լու է հրթի­ռա­յին հար­ձա­կում­նե­րը հենց այն պա­հից, երբ Իս­րա­յե­լը սկսի հար­ված­ներ հասց­նել Բեյ­րու­թին: Հա­ջոր­դեց եւս մեկ սպառ­նա­լիք` բա­ցի Հոր­մու­զից, կփակ­վի նաեւ Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցը:

Թ­րամ­փի հա­մար սա ծայ­րա­հեղ լուրջ ազ­դան­շան էր: Նախ, այս դեպ­քում Ի­րա­նին դժվար է մե­ղադ­րել ինչ­–որ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ խախ­տե­լու մեջ. Լի­բա­նա­նի վրա Իս­րա­յե­լի հար­ձա­կու­մը կանգ­նեց­նե­լու պար­տա­վո­րութ­յուն Թ­րամփն ու­նի, եւ երբ դա խախտ­վում է Նե­թան­յա­հու­ի կող­մից, ա­պա դրա­նում Ի­րա­նին չես մե­ղադ­րի:

Իսկ ե­թե Ի­րանն ու Իս­րա­յե­լը սկսեն հար­ված­ներ փո­խա­նա­կել, Թ­րամ­փին կմնա եր­կու տար­բե­րակ` իր հա­մար շատ վատ եւ նո­րից իր հա­մար շատ վատ: Այ­սինքն, կամ պետք է հրա­ժար­վի պա­տե­րազ­մին մաս­նակ­ցել, եւ հսկո­ղութ­յու­նից դուրս մնա­ցած Նե­թան­յա­հուն կա­րող է ընդ­հուպ` ձեռ­քը մի­ջու­կա­յին զեն­քին գցել: Ընդ ո­րում, այս ֆո­նին պա­տա­հա­կան չէր նաեւ ԱՄՆ հե­տա­խու­զութ­յան նախ­կին սպա Լա­րի Ջոն­սո­նի մի­ջո­ցով շրջա­նա­ռութ­յան մեջ դրված ար­տա­հոս­քը, թե` ի­րեն տրա­մադր­վել է գաղտ­նի տե­ղե­կատ­վութ­յուն, ո­րը վկա­յում է, որ Ի­րանն ու­նի օգ­տա­գործ­ման հա­մար պատ­րաստ մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ: Այն է` Նե­թան­յա­հու­ի նման քայ­լը կստա­նա հա­մար­ժեք պա­տաս­խան, ո­րի դեպ­քում ամ­բողջ տա­րա­ծաշր­ջանն է դառ­նա­լու մի­ջու­կա­յին վա­րա­կի օ­ջախ: Ու թե դրա­նից հե­տո ինչ է լի­նե­լու աշ­խար­հի հետ, ե­թե Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի նավթն ու գա­զը լիո­վին բա­ցառ­վեն հա­մաշ­խար­հա­յին շու­կա­նե­րից, դժվար չէ կռա­հել: Ընդ ո­րում, դա ա­մե­նա­մեղմ հե­տե­ւանքն է լի­նե­լու:

Եվ Թ­րամ­փի հա­մար երկ­րորդ «շատ վա­տը». ե­թե մնա եւ մտնի պա­տե­րազ­մի մեջ, ա­պա ե­թե ան­գամ նոր պա­տե­րազ­մը դուրս չգա «ի­րա­նա­կա­նի» մա­կար­դա­կից, ա­պա խոս­տա­նում է այն­պես դա­տար­կել ա­մե­րիկ­յան զի­նա­նո­ցը, որ եր­կար տա­րի­ներ եր­կի­րը կմնա ան­պաշտ­պան: Էլ չա­սած, որ Թ­րամ­փը հա­զիվ թե կա­րո­ղա­նա ա­թո­ռը պա­հել:

Ըստ այդմ, պա­տա­հա­կան չէր, որ Ի­րա­նի այդ հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո Թեհ­րա­նին մե­ղադ­րե­լու փո­խա­րեն, Թ­րամ­փը զան­գա­հա­րեց Նե­թան­յա­հու­ին եւ, դա­տե­լով Axios-ի մի­ջո­ցով բաց թողն­ված ար­տա­հոս­քից, տե­ղի ու­նե­ցավ ծայ­րա­հեղ կոշտ զրույց: Ըստ աղբ­յու­րի, բա­նը հա­սավ Նե­թան­յա­հու­ին ուղղ­ված Թ­րամ­փի նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին` «­Դու ա­նիծ­յալ խե­լա­գար ես։ ­Դու բան­տում կլի­նեիր, ե­թե ես չլի­նեի։ Ես փրկում եմ քո հե­տույ­քը։ ­Բո­լո­րը հի­մա ա­տում են քեզ։ ­Բո­լո­րը ա­տում են Իս­րա­յե­լին քո պատ­ճա­ռով»։

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԿԼԻՆԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ու ի­րոք, շատ նման է, որ Թ­րամփն այս ան­գամ ո­րո­շել է վերջ­նա­կա­նա­պես հրա­ժար­վել Նե­թան­յա­հու­ից: Ա­մեն դեպ­քում այն, որ այդ հե­ռա­խո­սազ­րույ­ցից ար­դեն ժա­մեր անց Իս­րա­յե­լի Ք­նե­սե­թը ա­ռա­ջին ըն­թերց­մամբ հաս­տա­տեց ինք­նա­լու­ծար­ման մա­սին օ­րի­նա­գի­ծը, հենց այդ մա­սին է ակ­նար­կում։ Ընդ ո­րում, ո­րո­շումն ըն­դուն­վեց միա­ձայն՝ 106 կողմ ձայ­նով, ին­չը նշա­նա­կում է, որ բա­ցի ԱՄՆ­–ից ե­կած ազ­դակ­նե­րից, ոչ միայն Իս­րա­յե­լում, այն նա­ւե հրեա­կան ա­մե­նա­վե­րին մա­կար­դակ­նե­րում այդ հար­ցով կա կոն­սեն­սուս:

Ինչ է նշա­նա­կում նման ո­րո­շու­մը: Ք­նե­սե­թի հեր­թա­կան ընտ­րութ­յուն­նե­րը պետք է լի­նեին այս աշ­նա­նը: Բայց ե­թե խորհր­դա­րա­նը ո­րո­շում է ինք­նա­լու­ծար­վել, ա­պա դա պետք է տե­ղի ու­նե­նա մին­չեւ ա­շուն. այ­լա­պես ի­մաստն է կորց­նում: Այ­սինքն, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ մո­տա­կա մեկ­–եր­կու ա­միս­նե­րին Իս­րա­յե­լում լի­նե­լու են ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­ներ: Ու հաշ­վի առ­նե­լով իշ­խող ու­ժի ցածր վար­կա­նի­շը, կա­րե­լի է են­թադ­րել, որ ­Նե­թան­յա­հուն կորց­նում է վար­չա­պե­տի պաշ­տո­նը։ Ա­վե­լի ճիշտ, ի­րա­կա­նում Ք­նե­սե­թի այս ո­րո­շու­մը հենց այդ մա­սին է, որ կա ընդ­հա­նուր կոն­սեն­սուս ­Նե­թան­յա­հու­ի հե­ռա­նա­լու մա­սին: Այ­սինքն, որ նրա ռազ­մա­կան կուր­սը հա­մար­վում է վերջ­նա­կա­նա­պես ձա­խող­ված:

Դ­րա­նից հե­տո կնստեց­նեն Նե­թան­յա­հու­ին, թե կու­ղար­կեն Ար­գեն­տի­նա­յում «նոր Իս­րա­յել» ստեղ­ծե­լու, հար­ցի երկ­րոր­դա­կան կողմն է. պաշ­տո­նից զրկվե­լու դեպ­քում նա ա­մեն դեպ­քում հայտն­վե­լու է քա­ղա­քա­կան լու­սանց­քում: Այս­տեղ շատ ա­վե­լի էա­կան է այս հար­ցը. նշա­նա­կո՞ւմ է այս ա­մե­նը, որ Թ­րամփն Ի­րա­նի հետ հա­մա­ձայ­նութ­յունն ա­վե­լի է կա­րե­ւո­րում, քան Նե­թան­յա­հու­ին: Ե­թե այդ­պես է, ա­պա կա­րե­լի է Ի­րա­նի հաղ­թա­նա­կը ե­րաշ­խա­վոր­ված հա­մա­րել:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67862 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում