Աշխարհի առաջին «լողացող քաղաքը» կհայտնվի չորս տարուց (Ֆոտո)
ՄիջազգայինԱշխարհի առաջին «լողացող քաղաքը» կհայտնվի չորս տարուց և կտեղավորի 80 000 մարդ։
1.5 կիլոմետր երկարությամբ «Ազատության նավը» կունենա այն ամենը, ինչ կունենա տիպիկ քաղաքը՝ դպրոցներ, բանկեր, ռեստորաններ և 15 000 տեղանոց մարզադաշտ։ Նավը չի կարողանա մտնել նավահանգիստներ և կնավարկի միջազգային ջրերում։
Դրա կառուցումը կարժենա 16 միլիարդ դոլար և կաշխատի միջուկային էներգիայով։ Բնակիչները ափ կմեկնեն նավակով և ուղղաթիռով։

